RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Տեղադրվել է` 2013-12-04 23:13:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՌՈՒՍՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱՃԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց հոլանդացիներին: Մեր թիմից հաղթեցին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնց մրցակիցներն էին համապատասխանաբար Անիշ Գիրին, Լյուկ վան Վելին եւ Էրվին Լ" Ամին: Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Սերգեյ Տիվյակովի հետ պարտիայում:

Այս հաղթանակից հետո մեր ընտրանին վաստակեց 10 միավոր եւ տեղափոխվեց 4-րդ հորիզոնական: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար այսօր մեր շախմատիստներին ուկրաինացիների հետ կայանալիք մրցախաղում միայն հաղթանակ է անհրաժեշտ:

Տուրի կենտրոնական մրցախաղը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականների հանդիպումն էր, որում գործնականում վճռվելու էր աշխարհի չեմպիոնի հարցը: Ռուսներին հաջողվեց 2,5-1,5 հաշվով պարտության մատնել մրցակցին ու 13 միավորով միանձնյա գլխավորել աղյուսակը: Ռուսների հաղթանակն ապահովեց Յան Նեպոմնյաշչին` առավելության հասնելով Յուրի Կրիվորուչկոյի նկատմամբ: Ռուսները գործնականում նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը, քանի որ այսօր կայանալիք ավարտական տուրում մրցելու են մրցաշարի բացահայտ հետնապահ եգիպտացիների հետ, որոնք 8-րդ անընդմեջ պարտությունը կրեցին ադրբեջանցիների հետ մրցավեճում` 0-4:

Ուկրաինացիները 12 միավորով 3-րդ տեղում են: Նրանց շրջանցեցին 12 միավոր ունեցող չինացիները` 2,5-1,5 հաշվով հաղթելով գերմանացիներին: ԱՄՆ-ի հավաքականը ոչ-ոքի խաղաց թուրքերի հետ: Ամերիկացիներին պարտությունից փրկեց Վարուժան Հակոբյանը` հաղթելով Էմրե Կանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ