RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-04 23:13:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 791, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄԱՆՈՒԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ՊԱՐԳԵՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Բրազիլիայում անցկացվող դպրոցականների համաշխարհային մարզական խաղերումՙ «Գիմնասիադե-2013-ում» Հայաստանին առաջին ոսկե մեդալը պարգեւեց պատանի շախմատիստ, վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանը: Նա 7 մասնակիցների միջեւ անցկացված շրջանաձեւ մրցաշարում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց առաջին տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչըՙ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանը 3,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Արծաթե եւ բրոնզե մեդալներին արժանացան 4-ական միավոր վաստակած բրազիլացի Արթուր Գոնտիջո Չիարին եւ պորտուգալացի Լուիս Պեդրո Ֆեռեյրան:

Իսկ առաջին մեդալը Հայաստանին պարգեւել էր լողորդ Վահան Մխիթարյանը, որը 50 մ ազատ լողաոճում դարձել էր բրոնզե մրցանակակիր: Մեր մարզիկները եւս 2 բրոնզե մեդալ նվաճեցին ձյուդոյի մրցումներում: Աչքի ընկան Սամվել Խաչատրյանն ու Գեւորգ Խիթարյանը:

Ընդհանուր առմամբ Բրազիլիայում անցկացվող մրցումներին, որի ծրագրում ընդգրկված են սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզությունը, աերոբիկան, լողը, թեթեւ ատլետիկան, շախմատը, ձյուդոն ու կարատեն, մասնակցում են 38 երկրների դպրոցականներ: Բոլորից հաջող են հանդես գալիս Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք նվաճել են 62 մեդալ (37 ոսկե, 16 արծաթե, 9 բրոնզե): Բրազիլացիները 69 մեդալ են նվաճել, սակայն դրանցից միայն 19-ն են ոսկե: Հայաստանը նվաճած 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներով ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ