RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Տեղադրվել է` 2013-12-04 23:13:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 673, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՄԵՐԻԿՅԱՆ Hubble ԱՍՏՂԱԴԻՏԱԿԸ ՋՐԻ ՀԵՏՔԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՀԻՆԳ ՄՈԼՈՐԱԿՆԵՐՈՒՄ

Աշխարհում խոշորագույն ամերիկյան Hubble աստղադիտակը ջրի հետքեր է հայտնաբերել հինգ արտամոլորակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հաղորդել են Գոդարի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի ներկայացուցիչները: Աստղադիտակը հաղորդել է ինֆրակարմիր սպեկտրում արված պատկերներ, որոնց վերլուծությունը գիտնականներին թույլ է տվել խոսել ջրի գոլորշու առկայության մասին WASP-17b, HD209458b, WASP-12b, WASP-19b եւ XO-1b արտամոլորակներում: Այս երկնային մարմինները դասում են «տաք յուպիտերների» շարքին:

Վերլուծելով յուրաքանչյուր առանձին մոլորակի մթնոլորտի սպեկտրալ պատկերըՙ աստղագետները հանգել են այն եզրակացության, որ ցանկում թվարկված մոլորակներից երկուսում ջուրն ավելի շատ է:

«Մենք արձանագրել ենք շատ հստակ ազդանշան, որը մեզ ասում է, որ այնտեղ ջուր կա. չափազանց աշխատատար հետազոտություններից հետո մենք կարողացանք դա հաստատել»,- նշել են կենտրոնի ներկայացուցիչները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ