RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



ՀԱՆԴԲՈԼ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 853, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ 3-ՐԴ ՏԵՂԸ

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում վերջնագիծը հատեց հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» միջազգային 4-րդ մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը, որ նախորդ 2 հանդիպումներում պարտվել էր Ռուսաստանի եւ Վրաստանի հանդբոլիստներին, մրցումների վերջին օրը վերջապես ուրախացրեց հայ մարզասերներին: Ուկրաինացիների հետ մրցախաղում մեր հանդբոլիստները հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը եւ առաջին խաղակեսն ավարտեցին իրենց օգտին: Մրցակիցը հաշվի մեջ մշտապես հետապնդողի դերում էր: Խաղավարտից մեկ րոպե առաջ մեր հավաքականը հաղթում էր 21-20 հաշվով: Ուկրաինացիների գրոհը թիմին արդյունք չտվեց, իսկ ահա մեր հանդբոլիստները հակագրոհ ձեռնարկեցին եւ ավելացրին հաշիվըՙ 22-20: Այդ հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը մրցաշարում գրավեց 3-րդ տեղը: Այդ խաղում Հրաչիկ Մարգարյանը 11 գոլ խփեց: 5 անգամ էլ աչքի ընկավ Էրիկ Դալլաքյանը:

Մրցաշարի հաղթողը որոշվեց Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականների մրցավեճում: Վրացի հանդբոլիստները համառ պայքարում 33-28 հաշվով հաղթեցին եւ նվաճեցին գլխավոր մրցանակը: Այն հավաքականի ավագին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հատուկ մրցանակ հանձնեց սպորտի զարգացմանը մեծ ուշադրություն դարձնելու համար: Մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը գեղեցիկ հուշագավաթ հանձնեց հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանին:

Բոլոր թիմերի ներկայացուցիչները որպես հուշանվեր ձեռքի ժամացույցներ ստացան: Մրցանակներ հանձնվեցին նաեւ մրցաշարի լավագույն խաղացողներին եւ ռմբարկուինՙ Ալեքսանդր Ցխվիարաշվիլուն (Վրաստան, ձախ անկյուն), Թեյմուրազ Օրջոնիկիձեին (Վրաստան, ձախ կիսամիջին), Տիմոֆեյ Մասլեննիկովին (Ռուսաստան, աջ անկյուն), Մաքսիմ Ստրելնիկովին (Ուկրաինա, աջ կիսամիջին), Հրաչիկ Մարգարյանին (Հայաստան, խաղարկող), Ալեքսանդր Կոչետկովին (Ռուսաստան, գծի խաղացող), Զուրաբ Ցինցինաձեին (Վրաստան, դարպասապահ): Թեյմուրազ Օրջոնիկիձեն ստացավ նաեւ լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ