RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



ՍՏՈՒԳԱՅՑ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 980, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«UWC ԴԻԼԻՋԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Նոյեմբերի 30-ին IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի հրավերով «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցելեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, դպրոցի ծրագրերին, ինչպես նաեւ տեղեկացան Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքում իրականացվող այլ ծրագրերի մասին:

«Դպրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծ է թե՛ հայաստանցիների եւ թե՛ օտարերկրացիների կողմից, ուստի որոշեցինք «UWC Դիլիջան»-ը ներկայացնել Հայաստանում աշխատող միջազգային համայնքի անդամներին: Դպրոցն իր առաջին 90 աշակերտներին կընդունի 2014թ. սեպտեմբերին, եւ ընդունելության գործընթացը սկսված է: Բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս դիմել www.am.uwc.org կայքի միջոցով եւ դա անել հնարավորինս շուտ»,- նշեց IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը :

«Մեծ խանդավառությամբ ենք սպասում Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը», - ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կարծում եմ, սա Հայաստանի համար ճիշտ մոդել է` երիտասարդներ ներգրավելու ողջ աշխարհից, ներառյալ նրանց, ովքեր նախկինում Հայաստանի հետ կապեր չեն ունեցել: Շատ կարեւոր է այն փաստը, որ դպրոցը ունենալու է մեծ կրթաթոշակային ֆոնդ: Դա նշանակում է, որ այն չի լինելու դպրոց միայն հարուստ ընտանիքների երեխաների համար` այն բաց կլինի ցանկացած շնորհալի երիտասարդի համար: IDeA հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում գումարներ հայթայթելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական գործոնը ոչ մի երեխայի համար խոչընդոտ չհանդիսանա», - նշել է ԱՄՆ դեսպանը:

«Վերջերս եմ նշանակվել Ռումինիայի դեսպան Հայաստանում, եւ այնպիսի դպրոց ենք փնտրում երեխաներիս համար, որը լավ հիմք կհանդիսանա նրանց ապագա մասնագիտության համար: Անչափ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ Դիլիջանում UWC դպրոց է կառուցվում: UWC դպրոցները համաշխարհային ճանաչում ունեն», - ասել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեն :

UWC Դիլիջան դպրոցը IDeA հիմնադրամի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն է: Ս.թ. հոկտեմբերին դպրոցը դարձավ Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Դիլիջան անվանումը: Դպրոցը վերջերս ստացել է «IB World School« կարգավիճակ, որը հնարավորություն կտա սաներին իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:

Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Շնորհալի աշակերտների մեծամասնությունը դպրոցում սովորելու է անվճար` կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են UWC Դիլիջան դպրոցի աշակերտների 10-12%-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ