RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՊՈՒՏԻՆԻ՞, ԹԵ՞ ՄԵՐ mea culpa-Ն

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ այս հոդվածը գրվում էր, աշխարհի գերտերություններից մեկի, համաձայն ամերիկյան Forbes-ի, «ամենաազդեցիկ մարդ» նախագահը դեռ չէր ժամանել Հայաստանՙ Գյումրի: Հայաստանում եւ ռուսատյացները, եւ ռուսամոլները ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ էին, Գյումրիում տարվա այս եղանակի համար անսովոր կանաչ խոտ էր աճել, քաղաքային փողոցներում սիգարետի մեկ մնացորդ անգամ չկար, ու, եթե ամոթ չլիներ, Երեւանն ու Գյումրին ամբողջովին կծածկվեին ձյուդոյի համար անհրաժեշտ տատամի կոչվող գորգով, իսկ ձյուդոն կհռչակվեր «ազգային սպորտաձեւ», գոնե մի քանի օրով: Մյուս կողմից, ոստիկանական բաժանմունք էին բերվել մի խումբ երիտասարդներ, որոնց միակ մեղքն այն է, որ իրենք չեն սիրում Պուտինին, անգամ դա էլ չէր, այլ այն, որ իրենք պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել Պուտինի այցի դեմ: Նրանց բաժանմունք բերած ոստիկանները, վերջիններիս այս առումով հրահանգավորածները մոռանում են, որ եթե մի երկրում Պուտինի, Օբամայի, այլ գերհզորների այցերի դեմ բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում, ուրեմն այդ երկրներն աննորմալ երկրներ են:

Բոլորս խոսում էինք Պուտինից. մեր տատիկները կասեին. «Մարդը ճանապարհի վրա է, էդքան մի խոսեք»: Մենք Պուտինին մեղադրում ենք, որովհետեւ նա Գյումրի է սկզբում գալիս, հետոՙ Երեւան, մենք Պուտինին մեղադրում ենք, որովհետեւ հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցիացումից, փոխարենը հայտնեցինք Մաքսային միությանը միանալու մասին, մենք Պուտինին մեղադրում ենք, որ նա առանձնահատուկ դաժան է վարվում հետխորհրդային երկրների հետ, այդ թվումՙ Հայաստանի, մենք Պուտինին մեղադրում ենք, որովհետեւ նա Հայաստանի հետ իրեն չի պահում ինչպես ռազմավարական դաշնակից, այլ դիտարկում է մեր երկիրը որպես ռազմաբազա, հարավային ֆորպոստ: Մենք Պուտինին շատ բաների մեջ ենք մեղադրում, վերջին հաշվով մենք Պուտինին մեղադրում ենք մեր որոշումների մեջ, քանի որ մեր անհամարձակության մեջ մեղավոր է Պուտինը... Այնինչ, ո՞րն է Պուտինի մեղքը, որ նա գերտերության նախագա՞հ է, բայց մի՞թե դա մեղք է: Արդյոք կարելի՞ է մարդուն մեղադրել, որ ինքը, ի տարբերություն հետխորհրդային երկրներում շատ-շատերի, իրոք ընտրվել է ՌԴ նախագահ ու իրեն պահում է ինչպես գերտերության նախագահ: Եթե Սերժ Սարգսյանն, օրինակ, հնարավորություն ունենար ֆորպոստ համարելու եւ դարձնելու Քուվեյթը, չէ՞ր օգտվի այդ հնարավորությունից: Այդ պարագայում ոչ ոք Սերժ Սարգսյանին չէր մեղադրի, որովհետեւ Քուվեյթը Հայաստանի ֆորպոստ դարձնելը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այլ հարց է, որ Քուվեյթը ու նրա բնակչությունը պարզապես թույլ չէին տա, որ իրենց դարձնեին ու դիտարկեին որպես ֆորպոստ: Այսինքն, երբ որեւէ պետության ղեկավար այնքան ազդեցիկ է ինքն ու դրանով իսկ ազդեցիկ է դարձնում իր երկիրը, որ կարողանում է ձեռք բերել հարավային, հյուսիսային, արեւմտյան ու արեւելյան ֆորպոստներ, դրանում նրան չես կարող մեղադրել: Մեղադրել պետք է այն երկրներին, որոնք թույլ են տալիս, որ իրենց դարձնեն ֆորպոստներ:

Այս առումով անհասկանալի է, թե ո՞րն է Պուտինի մեղքը, ի՞նչ նպատակ ունիՙ ընդդիմանալ նրա այցելությանը, նրա հայտարարություններին, նրա այցի առանձնահատկություններին: Մեր խնդիրը դա չէ, մենք մեր երկրում ազգային ինքնագիտակցության, պետականության ամրապնդման, ազդեցիկ նախագահով, ազդեցիկ երկիր կառուցելու խնդիր ունենք: Խանգարո՞ւմ է արդյոք այս նպատակների համար Պուտինը, իհարկե խանգարում է, բայց նա բոլորին է խանգարում, օրինակՙ Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային...

Ուրեմն մեր ֆորպոստ լինելու մեջ մեղավորը մենք ինքներս ենք, եւ այստեղ ոչ թե Պուտինի մեղքն է նշվելու, այլՙ մեր mea culpa-ն: Ի վերջո հզորները մեղք չունեն իրենց հզորության մեջ, մեղավորը թույլներն են, քանի որ թույլ ենՙ հերիք չէ, նաեւ համարձակություն չունենՙ ուժեղանալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ