RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ

Թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած պետական այցին, որակելով որպես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես թուրքական «Զաման» թերթը գրել է, որ Հայաստանի` Թուրքիային սահմանակից Գյումրի քաղաքում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազան իրականում ուղղված է Թուրքիայի դեմ եւ նրան զսպելու նպատակ ունի: Սյունակագիր Ֆիքրեթ Էրթանն իր «Պուտինը Գյումրիում է» հոդվածում ընդգծում է թուրքական Կարսի եւ Արդահանի շրջաններին ռուսական ռազմաբազայի շատ մոտ եւ ռազմաբազան Հայաստանում գտնվելու ժամկետը մինչեւ 2044 թ.-ը երկարացված լինելու հանգամանքը: Էրթանը նշում է, որ ռազմաբազայում ռուս զինվորների թվաքանակը 5 հազարով ավելացնելուն զուգահեռ որոշվել է նաեւ այդ ռազմաբազային հատկացնել Երեւանում գտնվող Էրեբունի օդանավակայանի մի մասը:

«Զաման»-ի թղթակիցը նշում է, որ ռազմաբազան, ամենայն հավանականությամբ, օգնություն կցուցաբերի հայկական ուժերին հայ-ադրբեջանական հավանական պատերազմի ժամանակ: Նա անդրադարձել է ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի` վերջերս արած այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը ուժ կիրառի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմաբազան կարող է ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում մասնակցել զինված հակամարտությանը եւ ուժ կիրառել: Նա նշում է, որ չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ Ռուզինսկի խոսքը սխալ է հասկացվել, սակայն թուրքերի համար հստակ է, որ եթե Ադրբեջանը ռազմական փորձ կատարի Ղարաբաղի դեմ, ապա Ռուսաստանն անտարբեր չի մնա:

«ՌԴ նախագահ Պուտինի այցը Գյումրի կարեւոր իրադարձություն է մեզ համար: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ եւս ընդգծում է ռուս-հայկական դաշնության ռազմական նշանակության կարեւորությունը եւ հիշեցնում, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է»,- գրում է Ֆիքրեթ Էրթանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ