RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱԳՐՈՂՆՈՐԻ ԴԵՄ

Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 931, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ՄԵՋ

Իսրայելում գործող Օտարերկրյա լրագրողների ընկերակցությունըՙ FPA-ն, իսրայելական բանակին մեղադրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակվելու մեջ: Կազմակերպության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել պաղեստինյան Կալանդիա գյուղում նոյեմբերի 29-ին, երբ լրագրողները նկարահանում էին տեղացի արմատական երիտասարդների եւ իսրայելցի զինվորականների ընդհարումը:

Կազմակերպության հաղորդման համաձայն, իսրայելցի զինվորականները լրագրողների վրա նետել են լուսաաղմկային նռնակներ: Ինչպես պատմում է Ֆրանսպրեսի լուսանկարիչ Մարկո Լոնգարին, լրագրողները եղել են իսրայելցիներին քարկոծող պաղեստինցիներից 20 մետր հեռավորության վրա: Նրա խոսքերով, զինծառայողները ի պատասխան սկսել են առանց նախազգուշացման կրակել ռետինե փամփուշտներով:

Կազմակերպության տվյալներով, նույն դեպքերի ժամանակ իսրայելցի զինվորականները կրակել են իտալացի ազատ լուսանկարչի վրա: Ռետինե փամփուշտը դիպել է նրա ֆոտոխցիկին: Մարկո Լոնգարին հաստատել է այն տեղեկությունը, որ զինվորականները կրակել են ոչ թե մարդկանց ոտքերին, ինչպես արվում է սովորաբար, այլ` աչքերի բարձրության վրա:

FPA-ն ընդգծում է, որ լրագրողների հագին եղել են իրենց զբաղմունքը մատնանշող բաճկոններ եւ սաղավարտներ: Բացի դրանից` բախումների հենց սկզբից լրագրողներն իրենց ձեռքերը բարձրացրել էինՙ ցուցադրելով իրենց չեզոքությունը: Նկատի ունենալով, որ լրագրողների վրա այնուամենայնիվ կրակ են բացել, կազմակերպությունում չեն կասկածում, որ զինվորականները նշան էին բռնել հենց ԶԼՄ-ների աշխատակիցների վրա:

Կալանդիայի միջադեպի առնչությամբ Ֆրանսպրեսի արած պաշտոնական հարցապնդմանն ի պատասխանՙ իսրայելական բանակը հայտարարել է, որ զինվորները գործել են իրադրությանը համապատասխան, քանի որ պաղեստինցիները հարձակվել էին նրանց վրա, իսկ լրագրողները պազապես դեպքի վայրին շատ մոտիկ էին:

Վերջին երկու տարում FPA-ն բանակից պահանջել է քննել մեկ տասնյակ համանման դեպքեր: Քննություն է անցկացվել միայն երկու դեպքի կապակցությամբ, ըստ որում գործը չի հասցվել դատարան:

Թել-Ավիվում գործող Օտարերկրյա լրագրողների ընկերակցությունը հիմնվել է 1957-ին եւ ներկայացնում է աշխարհի 32 երկրի ԶԼՄ-ների 480 աշխատակիցների: Կազմակերպության հիմնական խնդիրներն են Մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանումը եւ այդ տարածաշրջանում լրագրողների աշխատապայմանների դյուրացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ