RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013



Տեղադրվել է` 2013-11-29 23:46:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ

Ա. Մ.

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժոովի նախագահ Արտակ Շաբոյանը համաձայն չէ Համաշխարհային բանկի ուսումնասիրության այն եզրակացությանը, ըստ որի ԱՊՀ այլ երկրների համեմատ Հայաստանում տնտեսության վրա մենաշնորհների ազդեցությունը շատ բարձր է: Նա նշեց, որ ՀԲ մասնագետներն ուսումնասիրել են մեր տնտեսության 30 տարբեր ոլորտներ եւ այդ ոլորտների մրցակցային վիճակը: Համաձայն ներկայացված զեկույցիՙ այդ ոլորտներից 16-ում կենտրոնացվածության աստիճանը խիստ ցածր է: Դրանց թվում են սննդարդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունը, դեղագործությունը, մանրածախ առեւտուրը, շինարարությունը, որոնք մեր երկրի համար կարեւոր կենսական եւ սոցիալական նշանակություն ունեն:

ՀԲ-ի ուսումնասիրած մյուս ոլորտներից Արտակ Շաբոյանը առանձնացրեց բնական մենաշնորհները` էլեկտրաէներգետիկան, գազը, նշելով, որ դրանք խստորեն կարգավորվում են պետության կողմից: Հեռահաղորդակցության ոլորտում երեք խոշոր ընկերություններ ունենք, որոնք լիցենզավորվում են: Ըստ հանձնաժողովի նախագահիՙ այնպիսի ոլորտում, ինչպիսին, օրինակ, հանքարդյունաբերությունն է, տնտեսվարողների թիվն օբյեկտիվորեն պետք է սահմանափակ լինի, որովհետեւ այդ ոլորտներում ներդրումներ իրականացնելու համար հսկայածավալ միջոցներ են պահանջվում:

«Այդ ոլորտներում տնտեսվարողների թիվն օբյեկտիվորեն սահմանափակ է, եւ սրանք այն ոլորտներն են, որտեղ ավելի մեծ արժեք է ստեղծվում, եւ դրանք ավելի մեծ կշիռ ունեն տնտեսության ծավալներում: Դրանց ստեղծած արժեքը համեմատել տնտեսության ծավալների հետ ու դրա հիման վրա եզրահանգում կատարել կենտրոնացվածության աստիճանի վերաբերյալՙ մենք կարծում ենք, որ ճիշտ չէ», ասաց Արտակ Շաբոյանը:

ՀԲ-ի նույն զեկույցում անդրադարձ է կատարված Հայաստանի մրցունակության ինդեքսին, որը հրապարակվել է համաշխարհային մրցունակության ֆորումի կողմից: Ըստ Արտակ Շաբոյանիՙ տարիներ առաջ այստեղ բավականին ցածր դիրքերում ենք եղել, բայց վերջին 3 տարիների ընթացքում մրցակցության ոլորտում կատարված փոփոխությունների, բարեփոխումների, հակամենաշնորհային քաղաքականության ուժեղացման արդյունքում Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է արձանագրել եւ «համենայն դեպս` ԱՊՀ երկրների շարքում մենք առաջատար ենք»:

Արտակ Շաբոյանը խոստացավ առաջիկայում հանդես գալ ավելի մանրամասն անդրադարձով ՀԲ ուսումնասիրության առնչությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ