RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 827, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԻՆՉՈ՞Ւ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ա. Մ.

«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխության առաջարկ էին ներկայացրել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկել են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է` նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն: Հիմնավորումն այն է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով եւ գուցե 30 տոկոսի արտոնությունը չի՞ ապահովում անհրաժեշտ արդյունքը: Կառավարությունը, երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ նպատակահարմար չհամարեց պատգամավորների առաջարկության ընդունումը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարությանըՙ տնտեսվարողներին հասցնել օրենքով սահմանված արտոնության էությունը: Նա նաեւ առաջարկեց նիստին մասնակցող Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ գործարարները չեն օգտվում այս արտոնությունից եւ ի՞նչ անել, որպեսզի օգտվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ