RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



ՄՈՍԿՎԱ

Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

2003-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՔՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԹԻՎԸ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ՆՎԱԶԵԼ Է

Պ. Ք.

Կիրիլ պատրիարքի տվյալները

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ՌԴ մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Իրաքի դեսպան Իսմայիլ Շաֆիկ Մուհսինի հետ: Զրույցի ընթացքում պատրիարքը մտահոգություն է արտահայտել Իրաքից քրիստոնյաների զանգվածային արտագաղթի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Մենք գիտենք, որ քրիստոնյա համայնքները հալածվել են: Բազմաթիվ մարդիկ սպանվել են հենց միայն քրիստոնեություն դավանելու պատճառով: Մահվան սարսափի տակ շատերը հեռացել են Իրաքից: Անշուշտ, դա փոխել է երկրի մշակութային դիմագիծը: Մենք դա համարում ենք յուրատեսակ քաղաքակրթային աղետ, քանի որ ձեր երկրի տարածքում քրիստոնյաներն ու մահմեդականները մշտապես հաշտ էին ապրել», ասել է պատրիարքը:

Նա պատմել է, որ 2003 թ. օտարերկրյա ներխուժման նախօրեին ինքն այցելել է Իրաք, ինչպես Բաղդադում, այնպես էլ Մոսուլում ծանոթացել երկրի կրոնական կյանքին:

«Ես այցելեցի քրիստոնեական շատ հին վանքեր, ուստի իրական պատկերացում ունեմ ձեր երկրի կրոնական կյանքի մասին: Այն ժամանակ Իրաքում, որքան հիշում եմ, ապրում էր մեկուկես միլիոն քրիստոնյա, իսկ ներկայումս, իմ տեղեկությունների համաձայն, նրանց թիվը 150 հազարից պակաս է», շարունակել է Կիրիլ պատրիարքը:

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր զորակցությունն է հայտնել Իրաքի ժողովրդին, որը շարունակում է տառապանքներ կրել ահաբեկչությունների պատճառով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ