RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1768, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԵՎՐՈՊԱՆ` ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց. «Անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանն այդպիսով կզիջի իր ինքնիշխանության մի մասը», մենք Հայաստանում լրջորեն վիրավորվեցինք ռազմավարական դաշնակցից, որը, փաստորեն, խոստովանում է, որ ցանկանում է զրկել մեզ մեր ինքնիշխանությունից: Երբ ռուսաստանցի տարբեր` հիմնականում միջին մակարդակի պաշտոնյաներ համեմատում են Հայաստանի ինքնիշխան հանրապետությունը ՌԴ Կալինինգրադի մարզի հետ, մենք արդեն մինչեւ հոգու խորքն ենք վիրավորվում, որ այդպիսով մեզ, փաստորեն, ցանկանում են դիտարկել որպես ՌԴ գավառ:

Բայց երբ Հունաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան, Խորվաթիան... ԵՄ-ին անդամակցելով զիջում են իրենց ինքնիշխանության մի զգալի մասը, մեզ այդքան էլ չի հետաքրքրում: Երեկ ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյն ասել է բառացիորեն հետեւյալը. «Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «հայրենիք», «ազգային ինքնություն», «ժողովուրդ» անհրաժեշտ է նետել պատմության աղբարկղը:

Այսօր հնաոճ հայրենիքի փոխարեն Եվրոպան դառնում է իր քաղաքացիների տունը: Սուտ է, որ գլոբալիզացիայի շրջանում հնարավոր է ինքն իրեն գոյատեւել: Ամբոխահաճությունն ու ազգայնականությունը չեն կարողանալու դիմակայել այսօրվա մարտահրավերներին»: «Նոր Եվրոպան», ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, «Ժողովուրդների իսպառ բացակայությունն է` բառի ավանդական իմաստով: Քանի որ Եվրոմիությունը տուն է բոլոր եվրոպացիների համար, բոլորն ամենուր պետք է զգան իրենց ինչպես տանը»: Ռոմպեյը, իմիջիայլոց, կոչ է արել նաեւ չխոչընդոտել այլ մայրցամաքներից դեպի Եվրոպա ներգաղթին` հիշեցնելով, որ ժամանակին Եվրոպայից էին ներգաղթում Նոր աշխարհ:

Հետեւաբար, համաձայն դե յուրե ամենաբարձր եվրոպացի պաշտոնյայի` Եվրոպայում չպետք է ապրեն ֆրանսիացիներ, գերմանացիներ, հույներ, շվեդներ, անգամ անգլիացիներ, քանի որ Եվրոպայում պետք է ապրեն եվրոպացիներ, որոնց համար Եվրոպայի տարածքի յուրաքանչյուր անկյունը պետք է լինի ինչպես տունը: Ասենք, նորվեգացին Իսպանիայի Սեւիլիա քաղաքում, Գվադալկվիվիր գետի ափին, կիզիչ արեւի տակ, իրեն պետք է զգա ինչպես Օսլոյում, որտեղ արեւ հիմնականում չի լինում: Իսկ խորվաթը պետք է մոռանա, որ ինքը խորվաթ է, որ սեփական ազգային ինքնությունը պահպանելու համար հենց ինքը պատերազմել է Հարավսլավիայի դեմ եւ արդեն անկախ պետության քաղաքացի է, ու դրանով իսկ` ԵՄ-ի անդամ: Ռոմպեյը շեշտում է, որ «ազգային ինքնությունը հնացած կատեգորիա է», ու Եվրոպան փաստորեն ընդհանուր տարածք է բոլոր եվրոպացիների համար: Չի՞ վտանգում արդյոք այս հայտարարությամբ եվրոպացի պաշտոնյան ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքը, չի՞ խոսում արդյոք Ռոմպեյը մեծ, ընդհանուր տարածքի ամբողջականության դիրքերից, չի՞ վտանգում արդյոք Ռոմպեյն իր այս մտքով ԼՂՀ հակամարտության լուծումը...

Մենք որոշում ենք կայացրել` անդամակցելու Մաքսային միությանը, իսկ սա անհնարին է դարձնում ԵՄ-ի հետ լայն ինտեգրացիան, մի միության, որտեղ «հայրենիք» եւ «ժողովուրդ» բառերը, «ազգային ինքնությունը» այլեւս հնացած կատեգորիաներ են:

Մենք սա արել ենք` ելնելով մեր ազգային անվտանգությունից, որի այլընտրանքը առանց ժողովուրդների, հայրենիքների եւ ազգային ինքնության Եվրոպան մեզ այդպես էլ ցույց չտվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ