RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1055, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ «ԱՆԺԻԻՆ»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում K խմբում հանդես եկող Մախաչկալայի «Անժին» հյուրընկալվելիս անչափ կարեւոր հաղթանակ տոնեց նորվեգական «Տրոմսեի» նկատմամբ: Ուրախալի է, որ խաղի ելքը վճռած միակ գոլի հեղինակը Կառլեն Մկրտչյանն է, որն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Այդ խաղում Մկրտչյանը հանդես եկավ իրեն անսովոր դիրքումՙ կիսապաշտպանության եզրում:

Այս հաղթանակի շնորհիվ «Անժին» 7 միավորով ընթանում է 2-րդ տեղում եւ հիանալի հնարավորություն ունի դուրս գալու 1/16 եզրափակիչ: 2 միավոր է վաստակել 3-րդ տեղում ընթացող «Շերիֆը», որը Լոնդոնում 1-2 հաշվով զիջեց «Տոտենհեմին»:

Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում էր Գեւորգ Ղազարյանը, հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց հոլանդական «Ալկմարին»: L խմբում հանդես եկող «Շախտյորը» գործնականում կորցրեց պայքարը շարունակելու հնարավորությունը: Թիմը 2 միավորով 3-րդ տեղում է: 8-ական միավոր ունեն ՊԱՕԿ-ն ու «Ալկմարը»: ՊԱՕԿ-ը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հայֆայի «Մաքաբիի» հետ:

G խմբում հանդես եկող Կիեւի «Դինամոն» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց շվեյցարական «Թունին»: «Դինամոն» 7 միավորով 2-րդ տեղում է: Առջեւում բելգիական «Գենկն» է, որը հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) խաղալով ավստրիական «Ռապիդի» հետ, վաստակեց 8 միավոր:

D խմբում հանդես եկող Կազանի «Ռուբինը» սեփական հարկի տակ անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Վիգանի» նկատմամբ (1-0) եւ 10 միավորով ամրապնդեց առաջատարի դիրքը: «Վիգանն» ունի 5 միավոր: 4 միավոր է վաստակել «Զուլտե Վարեգեմը», որը Սլովենիայում հաղթեց «Մարիբորին»:

A խմբում «Կուբանը» Կրասնոդարում ոչ-ոքի (1-1) խաղաց անգլիական «Սուոնսիի» հետ: Վերջինս վաստակեց 8 միավոր, «Կուբանը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը: Առաջատարը «Վալենսիան» է, որը 3-2 հաշվով հաղթելով «Սանկտ Գալենին», վաստակեց 9 միավոր:

C խմբում հայտնի են 2 ուղեգրերի տերերը: Պայքարը կշարունակեն ավստրիական «Զալցբուրգն» ու դանիական «Էսբերգը»: «Զալցբուրգը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց բելգիական «Ստանդարտին», իսկ «Էսբերգը» սեփական դաշտում 1-0 հաշվով պարտության մատնեց շվեդական «Էլֆսբորգին»:

E խմբում եւս հայտնի են ուղեգրերի տերերը: Իտալական «Ֆիորենտինան» ու Դնեպրոպետրովսկի «Դնեպրը» ժամկետից շուտ հաջորդ փուլում են: «Դնեպրը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Պասուշին», իսկ «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս առավելության հասավ «Պանդուրիի» նկատմամբ (2-1):

Մյուս խմբերում պայքարն ուղեգրերի համար դեռ շարունակվելու է: Ահա կայացած մյուս հանդիպումների արդյունքները. «Սեւիլիա»-«Սլովան»ՙ 1-1, «Էշտորիլ»-«Ֆրայբուրգ»ՙ 0-0, «Ռիեկա»-«Լիոն»ՙ 1-1, «Վիկտորիա»-«Բետիս»ՙ 0-1, «Լեգիա»-«Տրաբզոնսպոր»ՙ 0-2, «Լացիո»-«Ապոլոն»ՙ 2-1, «Էյնդհովեն»-«Դինամո» Զագրեբՙ 2-0, «Լուդոգորեց»-«Չեռնոմորեց»ՙ 1-1, «Ապոել»-«Բորդո»ՙ 2-1, «Մաքաբի» Թել Ավիվ-«Այնտրախտ»ՙ 4-2:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ