RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 863, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՊԱՏԱՆԻ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Անապայում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող 26 երկրների 185 պատանի բռնցքամարտիկների թվում են նաեւ հայաստանցի 10 մարզիկներ: Մեր պատանի բռնցքամարտիկները ուժերի այս ստուգատեսին նախապատրաստվել են Աբովյանի մարզահամալիրում հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ մարզչի, մեր բռնցքամարտիկներն անհրաժեշտ տեխնիկատակտիկական պատրաստվածություն ունեն ու պատրաստ են պայքարելու մրցանակային տեղերի համար:

Հարկ է նշել, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցող մեր բռնցքամարտիկներից շատերը մրցակցային զգալի փորձ ունեն: Սեպտեմբերին նրանք մասնակցել են Կիեւում անցկացված բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ռինգ դուրս եկած 8 բռնցքամարտիկներից 2-ը Կիեւում դարձան մրցանակակիրներ: Մինչեւ 50 կգ քաշային կարգում Հրայր Շահվերդյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ 0-3 հաշվով պարտվեց կուբացի Մայքլ Բարերոյին ու հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Իսկ գերծանրքաշային Արամ Աբրահամյանը բավարարվեց բրոնզե մեդալովՙ կիսաեզրափակիչում զիջելով Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Կոզլովին:

Հուսանք, որ Եվրոպայի առաջնությունում էլ մեր պատանի բռնցքամարտիկներին կհաջողվի մեդալներ նվաճել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ