RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 973, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ» ԿՄՐՑԵՆ 310 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս մեկնարկեց «Նավասարդյան խաղերի» աշնանային մրցաշրջանը:

«Նավասարդյան խաղերը» Հայաստանի ազգային հարուստ ավանդույթների եւ մերօրյա մշակույթի միջեւ յուրօրինակ մի կամուրջ են, նախաձեռնություն, որը միտված է բացահայտելու եւ աջակցելու շնորհալի պատանիներին եւ երիտասարդներին, ինչպես նաեւ նպաստելու նոր սերնդի ներգրավվածությանը արվեստի տարբեր ոլորտներում: «Նավասարդյան խաղերի» նպատակն է ազգային մշակութային ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցելու շարունակականության ապահովումը:

Առաջին «Նավասարդյան խաղերում» ընդգրկված է 36 անվանակարգ, որոնք ներկայացնում են ավանդական եւ արդի արվեստի, արհեստների գրեթե բոլոր ոլորտները: Խաղերը կիրականացվեն փուլային սկզբունքով, տարվա եղանակներին համահունչ (աշուն, ձմեռ, գարուն, ամառ):

Խաղերը մեկնարկեցին Առնո Բաբաջանյան համերգասրահում` «Փողային գործիքներ» անվանակարգի մրցութային առաջին փուլով: Խաղերի աշնանային մրցաշրջանն իրականացվում է 12 անվանակարգում. «Փողային գործիքներ», «Ժողովրդական նվագարաններ», «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական պար», «Մնջախաղ» «Կերպարվեստ», «Ժողովրդական եւ դեկորատիվ կիրառական արվեստ«, «Ասմունք», «Կրկեսային արվեստ», «Հագուստի դիզայն», «Ակադեմիական երգեցողություն», «Դասական պար»:

Վերոնշյալ անվանակարգերում ստացվել է 310 մասնակցության հայտ Երեւանից, ՀՀ 7 մարզերից եւ ԼՂՀ -ից:

«Նավասարդյան խաղերը» կանցկացվեն մրցութային երկու փուլով, երկու տարիքային խմբում կրտսեր եւ ավագ, իսկ մասնակիցների նվազագույն տարիքը 10 տարեկանն է, առավելագույնը 25:

«Նավասարդյան խաղերի» յուրաքանչյուր անվանակարգի համար ձեւավորվել է մրցութային հանձնաժողով, որոնց կազմում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները:

Աշնանային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Գյումրիում, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, դեկտեմբերին: Այնուհետեւ, Երեւանում, դեկտեմբերի 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա «Նավասարդյան խաղերի» թատերահամերգային բեմականացումը, որով եւ կազդարարվեն աշնանային մրցաշրջանի փակումը եւ ձմեռային մրցաշրջանի բացումը:

«Նավասարդյան խաղերը» ներառված են նաեւ «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ