RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 852, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԵԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Ի պատասխան 07.11.2013թ-ի «Ազգ» օրաթերթի «Ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ» հրապարակման, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է գործադիր իշանության մարմին եւ համաձայն իր լիազորությունների իրականացնում է այն գործառույթները, որոնք սահմանվածեն ՀՀ օրենսդրությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալըՙ հայտնում ենք, որ ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են 08.12.1995թ. թիվ 97 եւ 08.07.2004թ. թիվ 1093-Ն որոշումները, որոնց համաձայն, արգելվում է Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՀ կառավարության 08.07.2004թ. թիվ 1093-Ն որոշմամբ հաստատված, արգելված վտանգավոր թափոնների ցանկում ընդգրկված, հին դողերի, մաշված կամերաների (անվադողերի) ներմուծումը եւ տարանցիկ փոխադրումը:

Միեւնույն ժամանակ պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետություն անվադողեր ներմուծող կազամակերպությունների թիվը կազմում է ավելի քան երկու տասնյակ: Ընդ որում դրանք խոշոր ներմուծողներն են. փոքր քանակներ ներմուծողների քանակը մի քանի անգամ ավելի մեծ է: Այս քանակությամբ ներմուծողների պարագայում անհիմն ենք համարում պնդումները` ներքին շուկայի այս սեգմենտում մենաշնորհի առկայության վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ