RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 18

«ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ» a la Obama

Վ. Պ.

«Մաղթում եմ լավագույնը Ադրբեջանի նախագահի ձեր երրորդ ժամկետը սկսելու առնչությամբ», ոչ ավել, ոչ պակաս այդպես է ձեւակերպել իր կիսաշնորհավորական ուղերձը Ալիեւին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Եվ այն, ինչ ադրբեջանական ողջ մամուլը ներկայացնում է որպես շնորհավորական նամակ, իրականում բնավ էլ այդ բովանդակությունը չունի` կապված Ադրբեջանի նախագահի վերընտրության հետ:

Օբաման իր նամակում, որ հասանելի է Ադրբեջանի նախագահ պաշտոնական կայքէջում, այդուհետեւ նշել է, որ կողմերը կշարունակեն ռազմավարական իրենց գործընկերության կարեւոր հարցերում երկխոսությունը:

«Ավելի քան 2 տասնամյակ շարունակվող մեր երկկողմ հարաբերությունները նշանակալից ներդրում են ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցում», նամակում նշել է Միացյալ Նահանգների նախագահը, ավելացնելով, որ ԱՄՆ-ը ողջունում է այդ ժամանակահատվածում Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական տպավորիչ առաջընթացը` պատրաստակամ ընդհանուր մարտահրավերների պարագայում ամրապնդելու գործընկերությունն ու խորացնելու համագործակցությունը:

Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը, ըստ Օբամայի, մի շարք հարցերում սերտ համագործակցություն ունեն, բարձր է գնահատվում գործընկերությունը Աֆղանստանում, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:

Այդուհետեւ նամակի հեղինակը անդրադառնում է ղարաբաղյան խնդրին, նշելով, թե ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ «օգտագործելու խաղաղ, բանակցված կարգավորում գտնելու պատմական հնարավորությունը», միեւնույն ժամանակ ողջունելով այս ամսվա վերջին հանդիպելու մասին Ալիեւի եւ Հայաստանի նախագահի որոշումը: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ նախագահը խոսում է Հյուսիսային էներգետիկ միջանցքի, տնտեսական բազմազանեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցերի շուրջը համագործակցության մասին:

Նամակում անդրադարձ կա նաեւ հենց ընտրություններին: Օբաման «խրախուսում է Ադրբեջանինՙ քայլեր ձեռնարկել մեծացնելու հարգանքը հավաքների, արտահայտվելու համընդհանուր ազատության նկատմամբ, նպաստելու քաղաքական բազմակարծությանն ու արդարադատության անկախությանը, նաեւ ամրապնդելու ընտրական համակարգը»:

Իր խոսքի վերջում Օբաման Ադրբեջանի ժողովրդին մաղթել է խաղաղություն եւ հաջողություն անկախության 22-ամյակի առնչությամբ, ստորագրելով նամակը` «Անկեղծորեն` Բարաք Օբամա, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ»:

Նամակը փաստացի հետաքրքրական շեշտադրումներով մաղթանքների հավաքածու է, քան շնորհավորական ուղերձ, այն էլ «ռազմավարական գործընկեր երկրի վերընտրված նախագահի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ