RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՕԲԱՄԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԲՈՒԺԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ

Նրա վարկանիշն իջել է 40 տոկոսի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել այն ամերիկացիներից, ովքեր առողջապահությունը բարեփոխելու իր նախաձեռնության պատճառով չեն կարողանա պահպանել բուժապահովագրման սեփական ծրագրերը:

«Ցավում եմ, որ նրանք այդ վիճակում հայտնվեցին իմ տված երաշխիքների պատճառով», հայտարարել է նախագահը NBC News հեռուստաալիքի եթերում: «Մեզ սպասում է տքնաջան աշխատանք, բայց մարդիկ պետք է իմանան. մենք իրենց լսում ենք եւ մտադիր ենք հնարավոր ամեն ինչ անել ծանր վիճակում գտնվողներին օգնելու համար», ավելացրել է նա:

Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը 2010-ի հուլիսին հաշվարկել է, որ առողջապահության համակարգի բարեփոխման ObamaCare նախագահական ծրագերի հետեւանքով ապահովագրությունից կզրկվի 14 մլն մարդկանց 40-67 տոկոսը:

ObamaCare-ը այժմ տալիս է կասկածելի արդյունքներ: Օրինակ, բուժապահովագրման պայմանագրի նոր տարբերակներ առաջարկող կայքէջը առաջվա պես անկայուն է գործում: Առողջապահության նախարար Քեթլին Սեբելիուսը Կոնգրեսից ներողություն է խնդրել պետական բուժապահովագրության համակարգի այդ կայքէջի անհաջող աշխատանքի համար:

Օբաման խոստովանել է, որ լուրջ բարդություններ են ծագել բոլոր ամերիկացիների համար բուժապահովագրություն նախատեսող բարեփոխման իրականացման գործում:

Մի շարք փորձագետների կարծիքով, կայքէջի վատ աշխատանքը իրավաբանական սողանցքեր ստեղծում ապահովագրություն չստանալու համար: Նման պայմաններում վերջին օրերին Օբամայի վարկանիշը երկրում կտրուկ իջել էՙ հասնելով աննախադեպ ցածր 40 տոկոսի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ