RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԶԱՐԻՖ-ՔԵՐՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ

Պ. Ք.

Իրանին առաջարկվել է «միջուկային գործարք»

Մերձավոր Արեւելքի երկրներում շրջագայությունն ավարտելովՙ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 8-ին թռել է Ժնեւ, որպեսզի հանդիպում ունենա Իրանի արտործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:

Բրիտանական «Թելեգրաֆ» թերթի տեղեկությունների համաձայն, ամերիկացիները Ժնեւում Իրանի ներկայացուցիչներին առաջարկել են այսպես կոչված «միջուկային գործարք»: Դա պայմանագրի ծրագիր է, որի շրջանակներում Թեհրանը պետք է կես տարով սառեցնի ուրանի հարստացումըՙ միջազգային պատժամիջոցների զգալի մեղմացման դիմաց:

Դատելով այն բանից, որ Զարիֆը համաձայնել է հանդիպում ունենալ Քերրիի հետ, կարելի է ենթադրել, որ տվյալ տարբերակը հետաքրքրում է իրանական կողմին:

«Թելեգրաֆը» մեջբերում է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի այն խոսքը, որ Ժնեւում Քերրիի խնդիրն է «նպաստել բանակցություններում կողմերի դիրքորոշումների տարբերության կրճատմանը»:

Ժնեւում Իրանի եւ «Վեցյակի» երկրների բանակցություններին մասնակցում է նաեւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Իսրայելական «Հաարեց» թերթի կայքէջը հաղորդում է Իրանին առաջարկված գործարքի որոշ մանրամասնություններ: Իրանցիների միջուկային ծրագրի ընդհատումը հիմնականում պետք է արտահայտվի ուրանի հարստացման մակարդակի ու ծավալների նվազեցմամբ, այսինքնՙ ցենտրիֆուգերի թվի կրճատմամբ: Ինչ վերաբերում է հակաիրանական տնտեսական պատժամիջոցների մեղմացմանը, կայքէջը ամերիկյան աղբյուր վկայակոչելով հաղորդում է, որ համաձայնագիրը չի վերաբերի հիմնական պատժամիջոցներին, որոնք կապված են իրանական բանկերի եւ իրանական նավթի վրա ԵՄ սահմանած բեռնարգելքի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ