RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1379, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ

Վ. Ա.

Լրատվամիջոցները քննարկում են Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու մասին Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը: Արվում են մի շարք ենթադրություններ:

Միաժամանակ virtualaz.org-ը չափազանց ուշագրավ տեղեկատվություն է տարածել: Հղում անելով թուրքական «Հյուրիեթ»-ինՙ ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ «մինչեւ վերջին ժամանակներս հանրությունից գաղտնի էր պահվում, թե ինչ գնով է Ադրբեջանը Թուրքիային գազ վաճառում»:

Այդ մասին հայտնի է դարձել օրերս: Թուրքական կողմը հրապարակել է, որ նավթ եւ գազ գնում է երեք երկրից` Իրանից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից: Նավթի գների մասին ոչինչ չի ասվում, բայց ահա հրապարակայնացվել է, որ 1000 խմ գազը Թուրքիան Իրանից գնում է 480, Ռուսաստանից` 420, իսկ Ադրբեջանից` ընդամենը 320 դոլարով:

Ադրբեջանցի փորձագետները հրապարակել են, որ Թուրքիան իրենց երկրից տարեկան ստանում է 6 մլրդ խմ գազ, ինչի նկատառմամբ էլ հաշվարկել են, որ «Ադրբեջանը Թուրքիայի հետ առեւտրում միայն գազի վաճառքից տարեկան 600 մլն դոլար կորուստներ է ունենում»:

Հայտնի է դարձել նաեւ, որ TANAP գազատարի շահագործման դեպքում արտահանվող տարեկան 10 մլրդ խմ գազից «8 մլրդ խմ-ը սպառելու է Թուրքիան, ուստի կորուստները միայն մեծանալու են»: Փորձագետները նաեւ կասկածել են, որ Ադրբեջանը «ամենայն հավանականությամբ Թուրքիային նավթ նույնպես վաճառում է միջազգայինից ցածր գներով, ուստի կորուստների իրական ծավալները երեւի ավելի մեծ են»:

Ըստ երեւույթին, «Հյուրիեթ»-ի տեղեկացվածության աղբյուրը ոչ թե թուրքական, այլ ադրբեջանական կողմն է: Թուրքիայի իշխող կուսակցությունը հաստատ չէր ցանկանա, որ թուրք-ադրբեջանական «համերաշխության» գաղտնիքը բացահայտվեր, եւ հասարակության համար պարզ դառնար, որ Էրդողանի կառավարությունը բոլորովին էլ Իլհամ Ալիեւի «գեղեցիկ աչքերի» համար չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում Ադրբեջանի կարծիքով:

Իսկ ահա պաշտոնական Բաքուն կուզենար նախ թուրք հասարակությանն իրազեկել, որ նրա կառավարության դիրքորոշումը ոչ այնքան անկեղծ- եղբայրական է, որքան` վարձահրավիրված: Եվ դրա գինը Թուրքիային միջազգայինից անհամեմատ ցածր գներով նավթ եւ գազ վաճառելն է, որից, ամենայն հավանականությամբ, բաժին է ստանում նաեւ Էրդողանը:

Միաժամանակ, Ադրբեջանը կուզենար նաեւ Թուրքիային զգուշացնել, որ վերաբերմունքի փոփոխության դեպքում գազը եւ նավթը կթանկանան:

Մանավանդ որ «Հյուրիեթ»-ի բացահայտումը տեղի է ունեցել այն պնդումներին զուգահեռ, որ մոտ ապագայում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն պատրաստվում է լինել Բաքվում, եւ «սպասվում են բավական թեժ քննարկումներ»:

Ավելացնենք նաեւ, որ ծրագրված է առաջիկայում գումարել Թուրքիա-Ադրբեջան միջպետական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ, որին մասնակցելու համար Իլհամ Ալիեւը նախապատրաստվում է ուղեւորվել Անկարա: Ստացվում է, որ Ադրբեջանը փաստացի Թուրքիային կառչում է, որպեսզի վերջինս Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց քայլ չանի:

Ինչպե՞ս կընդունի այդ բացահայտումը հենց ադրբեջանական հանրությունը, որին եւ Բաքուն, եւ Անկարան կերակրում են «մեկ ազգ, երկու պետություն» շաղակրատանքներով, երբ իրականում կողմերի հարաբերությունները շատ հեռու են եղբայրությունից:

Ինչ վերաբերում է գազի կամ նավթի գներին, ապա Թուրքիան թերեւս կարող է պահանջել, որ Ադրբեջանը իր հետ առեւտրում անցնի զրոյական շահույթի: Չէ՞ որ Թուրքիան է «ազատագրել» Բաքուն եւ ադրբեջանական պետություն ստեղծել: Այդ առթիվ նախանցյալ տարի Բաքվում թափանցիկ ակնարկ արել է նույն Դավութօղլուն` ասելով, թե հույս ունի, որ «ադրբեջանցի եղբայրները լավ են հասկանում, թե որ երկրի ազատարար զինվորի հուշարձանն է կանգնեցված այստեղ»: Իսկ Բաքվում թուրք «ազատարար» զինվորի հուշարձանն է կանգնեցված:

Այնպես որ` ամեն ինչ իր գինն ունի, բայց անկախ պետությունն ամենաթանկ նվերն է, որ Թուրքիան մատուցել է Կովկասի թաթարներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ