RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013



Տեղադրվել է` 2013-11-08 21:17:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1467, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 4-ՐԴՆ Է ՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ադրբեջանին գերազանցում ենք ծանր սպառազինությամբ եւ զինծառայողների թվով, զիջում` ռազմական ծախսերով

Հայաստանը մտնում է աշխարհի ամենառազմականացված 10 երկրների մեջ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հրապարակված «Ռազմականացման գլոբալ ինդեքս 2013»-ում նշել է Բոննի միջազգային վերափոխման կենտրոնը (BICC): Համաձայն այդ ինդեքսի, որն ընդգրկում է աշխարհի 149 երկրների, ռազմականացման 800-բալանոց համակարգում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` ունենալով 724 միավոր:

Վերոնշյալ ինդեքսում, ըստ ռազմականացման ցուցանիշների, երկրները բաժանված են 5 խմբերի (չհաշված այն երկրները, որոնք ընդգրկված չեն հրապարակված ինդեքսում):

Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են աշխարհի ամենառազմականացված 30 երկրների մեջ: Ավելին, երկու երկրներն ընդգրկված են «Ռազմականացման գլոբալ ինդեքս 2013»-ի առաջին տասնյակում: Ադրբեջանը 8-րդ տեղում է 673 միավոր ցուցանիշով:

BICC-ի փորձագետները նշում են, որ Ադրբեջանն անցյալում զբաղեցրել է բարձր դիրքեր, իսկ Հայաստանն այս տարի նոր մասնակից է: «2013-ին Հայաստանի տվլյաներն ընդգրկել են նաեւ ռեզերվիստներին, ինչը բացատրում է, թե ինչու այս երկիրն ավելի բարձր դիրքեր ունի», ասված է նրանց եզրակացութան մեջ: Միաժամանակ, BICC-ն ընդգծում է, որ Հարավային Կովկասում ռազմականացումն ուղեկցվում է «դիվանագիտական տաք հռետորաբանությամբ եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարաժամկետ ռազմական կոնֆլիկտ սկսվելու ռիսկով»:

Ինդեքսները սահմանելիս Բոննի միջազգային վերափոխման կենտրոնը նկատի է ունեցել երեք հիմնական ցուցանիշներ` ռազմական ծախսեր, ծանր սպառազինության ցուցանիշներ եւ զինծառայության մեջ գտնվող մարդկանց քանակ: Համաձայն դրանց էլ որոշվել են ռազմականացման միավորները եւ երկրի զբաղեցրած հորիզոնականը այս զեկույցում:

Այսպիսով, Հայաստանի ռազմական ծախսերի ինդեքսը կազմել է 4,44, Ադրբեջանինը` 4,47, մարդկանց թվի ինդեքսը Հայաստանի դեպքում կազմել է 6,18, Ադրբեջանի դեպքում` 5,55, ծանր սպառազինության ինդեքսը Հայաստանի համար կազմել է 2,97, Ադրբեջանինը` 2,83:

Այսինքն, Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին ծանր սպառազինությամբ եւ զինծառայության մեջ գտնվող մարդկանց ցուցանիշներով եւ զիջում ռազմական ծախսերի ցուցանիշով: Սա նշանակում է, որ Ադրբեջանի սպառնալիքներըՙ պատերազմ սկսելու մասին, մնալու են որպես զուտ հոխորտանքներ, քանի որ մեզ թշնամի երկիրը ոչ միայն չի գերազանցում մեր երկրին ծանր սպառազինությամբ, այլեւ զիջում է, նույնը նաեւ զինծառայության մեջ ընդգրկված մարդկանց քանակի առումով: Սա էլ նշանակում է, որ Ադրբեջանի ահռելի ռազմական ծախսերը ոչ միայն գերազանցություն չեն հանգեցրել մեր նկատմամբ, ինչի մասին այդ երկրում սիրում են պարբերաբար հայտարարել, այլեւ ծանր սպառազինության առումով զիջում են մեզ: Հայաստանը, չնայած ավելի սահմանափակ ռազմական ծախսերին, առավել արդյունավետ է զինվում եւ հայկական բանակն էլ ունի անհրաժեշտ ամեն ինչ Ադրբեջանին համարժեք հարված հասցնելու համար:

Ինչ վերաբերում է ամենառազմականացված երկրների առաջին տասնյակին եւ այդ երկրների միավորներին, ապա դրանք հետեւյալն են.

1. Իսրայել794 միավոր
2. Սինգապուր 752 միավոր
3. Ռուսաստան 729 միավոր
4. Հայաստան 724 միավոր
5. Սիրիա 714 միավոր
6. Հորդանան 694 միավոր
7. Հարավային Կորեա679 միավոր
8. Ադրբեջան673 միավոր
9. Կիպրոս 667 միավոր
10. Քուվեյթ 666 միավոր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #194, 09-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ