RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 739, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՅԱՐՈՍԼԱՎ ՆԱԴՐԶԻՑԿԻՆ` Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻ ԲԵՄՈՒՄ

Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, այս օրերին տեղի է ունենում Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: Այս անգամ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համատեղ հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին: Վերջինս, ի դեպ, 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է եղել:

Երիտասարդ ջութակահարը երեկոյի ընթացքում կատարեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը: Իսկ համերգի երկրորդ բաժնում հնչեց Պյոտր Իլյիչ Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը (սի մինոր):

Յարոսլավ Նադրզիցկին իր առաջնելույթն ունեցել է 12 տարեկանում Մոսկվայի կոնսերվատորիայի նվագախմբի հետ Չայկովսկու անվան Մեծ դահլիճում: 2007-ից սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում` պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկու դասարանում: Բազմաթիվ միջազգային մրցույթներում արժանացել է բարձր մրցանակների, այդ թվում` 1-ին մրցանակ Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթում (Բուխարեստ, 2009թ.), 1-ին մրցանակ «Վալսեսիա Մուզիկա» ջութակահարների միջազգային մրցույթում (Վարալլո, Իտալիա), 1-ին մրցանակ «Հավերհիլլ Սինֆոնիա» մենակատարների մրցույթում (2008թ.) եւ 1-ին մրցանակ Յաշա Հեյֆեցի անվան ջութակահարների միջազգային մրցույթում (Վիլնյուս, 2001թ.):

Յ. Նադրզիցկին ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում:

Յ. Նադրզիցկին հանդես է եկել նաեւ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Սլովակիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Լեհաստանի ռադիոյի կամերային «Ամադեուս», Լիտվայի ազգային, «Տրանսիլվանիա» պետական ֆիլհարմոնիկ, Ջորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ