RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐՆԵՐ

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 689, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԴԱՆԻԱՅՈՒՄ

Նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դանիացի գրող Քեյթ Ղոյստայի «Կարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը դանիացի մարդասեր եւ «հայ որբերի մայրիկ» Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր, եւ այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:

Դեսպանն իր խոսքում հիշատակեց, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Եփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաեւ իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրեց, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել եւ նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիսՙ ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքից հետո իր գրքի եւ գրելու մտահղացման մասին խոսեց հեղինակը` Քեյթ Ղոյստան: Նա պատմեց, որ, լինելով Սիրիայում, տեղեկացել է Կարեն Եփփեի գերեզմանի մասին, սակայն չի հասցրել այցելել նրա շիրիմին եւ այդ նպատակով երկրորդ անգամ է մեկնել Սիրիա: Նա սկսել է ուսումնասիրել Կարեն Եփփեի կյանքը եւ գործունեությունը, այցելել է նրա ծննդավայր` Գյուլինգ եւ ծանոթացել տեղական արխիվի, ինչպես նաեւ Դանիայի Թագավորական գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերին: Գրողը մեկնել է նաեւ Գերմանիա` Յոհանես Լեփսիուսի եւ Կարեն Եփփեի միջեւ նամակագրական նյութերն ուսումնասիրելու համար:

Շնորհանդեսի վերջում ներկա գտնվողները բազմաթիվ հարցեր եւ շնորհակալության խոսքեր ուղղեցին Քեյթ Ղոյստային:

Տեղեկանք: «Կարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գիրքը տպագրվել է 2013թ. մայիսին դանիերեն լեզվով:

Այն պատմում է Կարեն Եփփեի կյանքի եւ գործունեության մասին: Նախորդ դարասկզբում Դանիայում գործող «Հայերի դանիացի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից լսելով սահմռկեցուցիչ պատմություններ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին Կարեն Եփփեն որոշում է գնալ եւ օգնել կոտորածներից ողջ մնացածներին: 1903թ. Կարեն Եփփեն ժամանում է Ուրֆա եւ զբաղվում որբ երեխաների խնամքով եւ ուսուցմամբ: Նա մնում է Ուրֆայում եւ Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա տեղափոխվում է Հալեպ` Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաներին խնամելու եւ գերության մեջ գտնվող կանանց ազատագրելու համար եւ այնտեղ է մնում մինչեւ իր կյանքի վերջը:

Հալեպում Կարեն Եփփեի հիմնած եւ իր անունը կրող ազգային ճեմարանում ուսում են ստացել հազարավոր հայորդիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ