RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 740, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՆԱՊՈԼԵՈՆԻ ԿՏԱԿԻ ՄԻԱԿ ՊԱՏՃԵՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ ԱՃՈՒՐԴՈՒՄ

Պ. Ք.

Ֆրանսիայում աճուրդի է հանվել Նապոլեոն Բոնապարտ կայսեր կտակի միակ պատճենը, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Նշվում է, որ փաստաթուղթը վաճառվել է 357 հազար եվրոյով: Դա մոտավորապես կրկնակի գերազանցում է այն գումարը, որ ակնկալում էր ստանալ Druout աճուրդային կենտրոնը:

Գնորդը պարզաբանել է, որ ինքը ցուցադրության չի դնելու կտակի պատճենը, քանի որ այն ձեռք է բերել անձնական հավաքածուի համար: Գնորդը չի հրապարակել իր անունը: Հայտնի է միայն, որ նա ֆրանսիացի տղամարդ է:

Նապոլեոնի ձեռքով գրված կտակի բնօրինակը պահվում է Փարիզումՙ Ֆրանսիայի ազգային արխիվում: Կտակը պատճենահանել է նոտարիուսը: 1821 թ. ապրիլի 16-ով թվագրված փաստաթղթում Նապոլեոնը խնդրում էր իրեն թաղել Սենի ափին: Նա սեփական կարողության կեսը կտակում էր իր արշավանքներին մասնակցած ֆրանսիական բանակի սպաներին:

Նապոլեոնը մահացել է 1821 թ. մայիսի 5-ին Սուրբ Հեղինե կղզում, ուր նրան իբրեւ ռազմագերու աքսորել էին անգլիացիները 1815 թ. Վառլոյի ճակատամարտում ֆրանսիացիների կրած պարտությունից հետո: Նապոլեոնի մահից հետո նրա աճյունը տեղափոխվել է Ֆրանսիա: Նա թաղված է Սենի ափին գտնվող Հաշմանդամների տանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ