RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-07 21:22:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 954, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանում շարունակվում է օլիմպիական ջահերթը: Անծայրածիր երկրի համար դա այնքան էլ դյուրին գործ չէՙ Հեռավոր Արեւելք, Արկտիկա, Կալինինգրադ... Հայերիս համար այս արարողությունը հատկանշական դարձավ այն առումով, որ ջահը կրողների մեջ առաջիններից մեկը մեր լեգենդար հայրենակիցն էրՙ ստորջրյա լողորդ Շավարշ Կարապետյանը:

Եկեք նորեն հիշատակենք այս մարդու մարզական ու մարդկային սխրանքներըՙ 11 անգամ դարձել է աշխարհի ռեկորդակիր, 17 անգամՙ աշխարհի չեմպիոն, 7 անգամՙ ԽՍՀՄ չեմպիոն, եւ հիրավի անօրինակ հերոսությունը, երբ նա Երեւանյան լճում 10 մետր խորությամբ խորտակված տրոլեյբուսից հանեց 20 մարդու:

Կարապետյանին հիանալի գիտե խորհրդային մեր սերունդը: Հուսանք, որ նոր սերունդն էլ է ճանաչում նրան: Շավարշին չի կարելի մոռանալ: Ջահակրության առիթով ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ հարցազրույցներ ունեցան նրա հետ, ավելի հաճախ վերհիշվեցին ջրածածկ եղած փոխադրամիջոցից մարդկանց փրկելու աննախադեպ իրադարձության դրվագները: Ի դեպ, նրա երթի ժամանակ ջահի կրակը մարեց: «Գուցե օլիմպիական կրակը չհանգավ, գրել էր մոսկովյան թերթերից մեկը, այլ խոնարհվեց Շավարշ Կարապետյանի արիության ու վեհության առջեւ»: Սակայն բանաստեղծական այս պատկերի հետ մեկտեղ հնչում էին նաեւ պրոզայիկ հարցեր ու տարակուսանքներՙ ինչո՞ւ է այս լեգենդար մարդը, ազգային հերոսը ապրում ոչ թե իր հայրենիքում, այլ Ռուսաստանում, եւ հարկադրաբար զբաղվում կոշիկի արտադրության մասնավոր ձեռնարկչությամբ:

Իրոք, ինչո՞ւ են Հայաստանից արտագաղթում նույնիսկ Կարապետյանի նման վառ անհատականությունները: Արդյոք սա հայոց երկրի ողբերգությունը չէ՞: Մի՞թե անկախությունը այդքան անհրապույր է դարձրել մեր նախնյաց հողը: Ժամանակ առ ժամանակ Հայաստանի հեռուստատեսությամբ պաթետիկ հայտարարություններ են հնչում, թե արտագաղթողները դավաճան են, հայրենադավ: Շավարշ Կարապետյանին կարելի՞ է համարել դավաճան: Դավաճա՞ն են «Արարատի» նույնքան հանրաճանաչ ֆուտբոլիստները, որոնց մի մասն էլ է հայտնվել արտաշխարհում: Իսկ գուցե դավաճան են նրանք, ովքեր պատասխանատու լինելով արտագաղթի համար, ըստ էության թքած ունեն այդ գործընթացի վրա առհասարակ: Որանց համար մեկ է, թե ով է հեռանում երկրից:

Ռուսաստան տեղափոխվող հայերի վիճակը ավելի կբարդանա բիրյուլյովյան վերջին իրադարձությունների հետեւանքով: Ապօրինի ներգաղթածների բացահայտման ներկա շուրջկալներին անպայման կփոխարինեն իրավական եւ ուժային բնույթի խիստ միջոցառումներ: Ամենայն հավանականությամբՙ Սոչիի օլիմպիադայից հետոՙ ավելորդ միջազգային ասեկոսներից խուսափելու նկատառումով: Լավ, Կարապետյանի նման մարդիկ շատ քիչ են եւ կարող են իրենց հաստատել նաեւ նոր միջավայրերում (մեր հայրենակիցը Ռուսաստանի ստորջրյա լողի ասոցիացիայի պատվավոր նախագահն է): Բայց ի՞նչ պիտի անեն Հրաչյա Հարությունյանի նման խեղճ մարդիկ: Նորից վերադառնա՞ն Հայաստան, որտեղ ոչինչ չի փոխվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ