RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Տեղադրվել է` 2013-11-07 21:22:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԴՎԻՆԻ ՊԵՂԱՎԱՅՐՈՒՄ ԵԶԱԿԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑԵԼ

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի հնավայրի գտածոները` ջնարակված խեցեղենը, ապակու որոշ տեսակներ, կարող են էտալոն լինել տարածաշրջանի համար: Հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Նյուրա Հակոբյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով 2013-ի պեղաշրջանի աշխատանքը, նշեց, որ աշխատանքներն ընթացել են կենտրոնական թաղամասի` կաթողիկոսական 5-րդ դարի պալատի արեւմտյան եւ արեւելյան հատվածներում: «Պեղումներ են իրականացվել նաեւ հարավային բուրգի շրջանում, կաթողիկոսական պալատի հարավ-արեւմտյան հատվածում, որի արդյունքում բացվել է վաղ երկաթի դարաշրջանի թրծման վառարան` երկու օդամուղներով:

Արեւմտյան հատվածում բացվել է արաբական շինության պատի մի հատված, արեւելյան հատվածը եղել է թաղումներով պատված եւ այդտեղ պեղումները դադարեցվել են»,- տեղեկացրեց արշավախմբի ղեկավարի տեղակալը: Հնավայրի հարավային բուրգում պարսպապատին կից բնակելի թաղամաս է բացվել (11-13 դդ.), շինություններում բազմաթիվ թոնիրներ են եղել զետեղված:

Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ հնավայրի հյուսիսարեւմտյան լանջին, որտեղ, Հակոբյանի խոսքով, եզակի եւ հետաքրքրական աղյուսաշեն շինություն է բացվել` գիպսե հարդարանքով եւ հախճապակե թասերով: Արշավախումբն աշխատանքները կվերսկսի 2014-ին, պեղումները այս հատվածում եւս կշարունակվեն, հնագետի համոզմամբՙ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ գտնելու նկատառումով: Պեղման աշխատանքներ են ընթացել նաեւ բլրի հյուսիսային գագաթին, որտեղ անտիկ դարաշրջանի շերտեր են բացվել:

Հայտնաբերված վաղ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանով թվագրվող իրերն ու առարկաները` խեցեղեն, դրամների գտածոներ, մետաղներ, կհանձնվեն վերականգնողական լաբորատորիա: Առավել արժանիները, ըստ հնագիտական արշավախմբի ղեկավարի, հետագայում կհանձնվեն Հայաստանի պատմության թանգարանին:

Դվինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Ավերակների վերածված նախկին ծաղկուն ու զարգացած քաղաքը Միջնադարյան Հայաստանի բարձր մշակույթի պատմական վկան է: Զարգացած են եղել արհեստագործական ճյուղերը, կավագործությունը, մշակույթը, շինարարությունը, քաղաքը նաեւ առեւտրային ճանապարհների խաչմերուկ է եղել: Տարբեր ժամանակների պեղումներով բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի եւ կենտրոնական թաղամասի պաշտամունքային եւ աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ:

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երեւանից մոտ 30 կմ հարավ: 1937 թ.-ից Դվինի ավերակներում ընդմիջումներով հնագիտական պեղումներ են իրականացվել Ն. Մառի, Խ. վարդապետ Դադյանի, Ս. Տեր-Ավետիսյանի, Կ. Ղաֆադարյանի, Ա. Քալանթարյանի կողմից: Այս տարի եւս բացառություն չէր: Շուրջ երկու ամիս հնավայրի տարածքում ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հինգ աշխատակիցներ (արշավախմբի ղեկավար Հուսիկ Մելքոնյան, Ֆրինա Բաբայան, Աղավնի Ժամկոչյան` միջին դարերի հնագիտության բաժնից) եւ Գայանե Քոչարյանը` անտիկ հնագիտության բաժնից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ