RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1005, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅԻ ԹՄՄ-Ն ՊԱՏՎՈՒՄ Է ԴՈԿՏ. ՏԻՐԱՆ ԵՎ ԳՈՒՏՑԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆԵՐԻՆ

Հ. Ծ.

Ֆիլադելֆիայի Թեքեյան մշակութային միության հիմնադիրներ դոկտ. Տիրան եւ իր կողակիցըՙ Գուտցի Միքայելյանները մեծարանքի են արժանացել մասնաճյուղի 40-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսության ընթացքում: Նրանց շնորհվել է Գլաձորի մանրանկարչության դպրոցի մասին պատմող անգլերեն լեզվով հրատարակված կատալոգը:

Ուինվորդի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցու Հայթայան դահլիճում կայացած հանդիսությունը բացել է մասնաճյուղի հիմնադիր-ղեկավարներից Անթուան Բազարբաշյանը, ով ողջույնի խոսքերից հետո հանդիսությունը վարելու համար բեմ է հրավիրել Մայիս Սիփանին:

Գեղարվեստական բաժնում ելույթներ են ունեցել Մանյա Արաբաթլյանը (ասմունքՙ Թեքեյանի «Եկեղեցին հայկական»), Ռոզ Զարդարյանը (երգՙ «Քեզ եմ մնում անուշ գարուն»), Մադլեն Գուչյանը (երգՙ ամերիկյան «Քանթրի» երգեր կիթառի ընկերակցությամբ) արժանանալով ներկաների ծափահարություններին:

Այնուհետեւ պատվո հյուրերին ներկայացրել են երեցկին Անժել Մեթճյանը եւ դոկտ. Հարություն Արզումանյանը: Առաջինը գովասանական խոսքերով պատմել է Գուտցի Միքայելյանի անցած ուղու մասին, առանձնացնելով բուժքույրական, հոգեբանության, գրակա, հասարակագիտության եւ միջազգային գրականության ասպարեզներում նրա նվաճումները, ինչպես նաեւ վերջերս լույս տեսած նրա «Աշնան տերեւները» հատորը: Երկրորդըՙ Մոնրեալից հատուկ հրավիրված, մասնագիտությամբ բժիշկ եւ Թեքեյան մշակութային միության տնօրենների խորհրդի նախագահ դոկտ. Հ. Արզումանյանը անդրադարձել է նախ ԹՄՄ-ի հիմնադրման պատմությանը (1947 թվին Բեյրութում), ապա ներկայացրել դոկտ. Տիրան Միքայելյանին, ով ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը 1954-ին եւ դարձել վիրաբույժ, այնուհետեւ շարունակել իր ուսումը Ամերիկայումՙ Ջոն Հոփկինս համալսարանում: Նրան հրավիրել են գլխավորելու Ֆիլադելֆիայի Ջեֆերսոն հիվանդանոցի քիթ-կոկորդի բաժինը: Պրոֆ. Բարունակ Թովմասյանի հորդորանքով եւ Միքայելյանների ու Բազարբաշյանի ջանքերով հիմնադրվում է Ֆիլադելֆիայի ԹՄՄ-ն, որը կազմակերպության ամենաակտիվ մասնաճյուղերից մեկն է դառնում կարճ ժամանակ անց:

Հանդիսությունը ավարտվել է վերոնշյալ եկեղեցու հոգեւոր հովիվ Օշական Գյուլգյուլյանի գնահատանքի խոսքերով եւ օրհնությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ