RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 11:27:44Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 757, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ` «ՀԱՅԿ. ՓԱԽՈՒՍՏ»

Մ. Հ.

Նոյեմբերի 7-ին Մոսկվա կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմի` «Հայկ. փախուստի» ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով լքել են հայրենիքը կամ ընդհակառակը, ծնվելով եւ կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, հետ են վերադարձել Հայաստան:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի մասին ...

«Հայկ. փախուստ» Ֆիլմի նյութը ընդգրկում է 1987-ից մինչեւ մեր օրերը նկարահանված տեսանյութեր: Ֆիլմի պատումը թատրոնի ռեժիսոր Հայկի մասին է. նրա նախաձեռնությունների, ձեռքբերումների, պայքարի ու անվերջ ձգվող փնտրտուքների մասին: Թվում է` 20 տարիների ընթացքում նրա խնդիրները չեն լուծվել, նրա հակասություններով լի խոսքը գրեթե չի փոխվել....

Ֆիլմն այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ