RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 735, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«Be Creative» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ-2013»-Ը

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին «Be Creative» («Եղիր ստեղծագործ») նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:

Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր Հայաստան (Մոնիկա Ավանեսյան` «Choco Factory»), Բելառուս (Իլյա Վոլկով` «Poy so Mnoy»), Վրաստան (Սմայլ Շոփ` «Give Your Smile»), Մոլդովա (Ռաֆայել Բոբեյկա` «Cum s fim»), Մակեդոնիա (Բարբարա Պոպովիչ` «Ohrid i muzika»), Մալթա (Գայա Կոչի` «The Start»), Նիդերլանդներ (Միլենե եւ Ռոզանե` «Double Me»), Ռուսաստան (Դայանա Կիրիլովա` «Dream on»), Սան Մարինո (Միշելե Պերնիոլա` «O-o-O Sole intorno a me»), Շվեդիա (Էլիաս` «Det Պr dit vi ska»), Ուկրաինա (Սոֆիա Տարասովա` «We Are One», Ադրբեջան (Ռուսթամ Կարիմով` «Me And My Guitar»):

«Մանկական Եվրոտեսիլ-2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը եւ խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ:

Ըստ Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովի, «Be Creative» նշանաբանը շատ համահունչ է Puzzle Man տարբերանշանի հետ. «Մեր աշխատանքային թիմը ոգեշնչվել է այս թեմայով եւ օգտագործել այս կոնցեպտը բեմի ձեւավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ հեքիաթային մթնոլորտ ստեղծել եւ կենդանություն տալ հիմնական կոնցեպտին»:

Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին:

Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի մաքսիմալ թույլատրելի տեւողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրոտեսիլ- 2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:

Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Մրցանակակիրները կպարգեւատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրոտեսիլ 2014-ին:

Իսկ հատուկ հյուրը կլինի «Մանկական Եվրոտեսիլ-2012»-ի հաղթող մասնակից Անաստասիա Պետրիկը:

Մրցույթը կվարեն Զլատա Օգնեւիչը եւ հաղորդավար Թիմուր Միրոշնիչենկոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ