RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 733, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբերի 5-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ լրագրող, «Ազգ»-ի նախկին աշխատակից Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը:

Այն կազմակերպել էր «Անատոլու Քյուլթուր» կենտրոնի ղեկավար Օսման Քավալանՙ համագործակցությամբ «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանի: Ներկաներին Թաթուլ Հակոբյանի եւ նրա գրքերի մասին տեղեկություններ փոխանցեց Քոչունյանը: Ապա հեղինակը անգլերենով հակիրճ ներկայացրեց իր գրքերի բովանդակությունը, հատկապես կարեւորելով Ստամբուլի այս շնորհանդեսը:

Ներկա էին Պոլսում հրատարակվող հայկական թերթերի աշխատակիցներ, ԲիԲիՍի-ի թուրքական ծառայությունից լրագրող, ինչպես նաեւ փորձագետներ եւ դիվանագետներ:

«Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի առնվազն երկու կողմ: Ես չեմ կարող հավակնել ամենաանաչառ հեղինակի տիտղոսին, սակայն երկու գրքերում էլ փորձել եմ ներկայացնել փաստեր, իրադարձություններՙ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: Կարծում եմՙ թուրք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա այս հատորները եւ նոր մանրամասներ կհայտնաբերի ինչպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, այնպես էլ արցախյան հակամարտությունից», ասաց Հակոբյանը:

Նրա ելույթից հետո եղան հարց ու պատասխաններ, ապա ծավալվեց քննարկում:

Վերջում Թաթուլ Հակոբյանը մակագրեց իր նորատիպ հատորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ