RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 568, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏ

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Ջավախքից դեպի ՀՀ անցնելիսՙ Բավրայի մաքսային կետի շենքի պատուհաններին կտեսնենք հետեւյալ հայտարարությունը. «Օգտագործված անվադողերի ներբերումը ՀՀ արգելվում է»: Այս տողերը կուրախացնեին յուրաքանչյուր քաղաքացու, թե օգտագործված անվադողերը կխթանեն շրջակա միջավայրի աղտոտումը: Այդ դեպքում էլ բնական հարց կարող էր առաջանալՙ ինչու հենց միայն անվադողեր, եւ ոչ թե, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր կամ այլ իրեր:

Խնդիրն իրականում բոլորովին այլ է, եւ օգտագործված անվադողերի ներբերման արգելումն ամենեւին էլ կապ չունի հայրենական իշխանությունների բնապահպանական վեհ ու հայրենանվեր ծրագրերի հետ: Գաղտնիք չէ, որ, ելնելով ՀՀ-ում առկա եւ չհիմնավորված բարձր գներից, ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենց անվադողերը փոխում են Վրաստանում, իսկ հին անվադողերը, որոնք հնարավոր է օգտագործել եւս մի որոշ ժամանակ, վերցնում են իրենց հետՙ բերելով ՀՀ: ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար, երկար է մտածել, թե ինչպես կարելի է քաղաքացիների այս հնարքի դեմն առնել եւ ստիպել վերջիններիսՙ անվադողերը գնել ոչ թե Վրաստանից, այլՙ ՀՀ-ից: Հարցն այնքան էլ հեշտ լուծվողներից չէ, եւ ՊԵԿ-ը, երկար մտածելուց հետո որոշել է արգելել հին անվադողերի ներբերումը: Հասկանալի էՙ շատ քաղաքացիներ, ափսոսալով դեն նետել դեռեւս օգտագործվող անվադողերը, կձգձգեն Վրաստան այցելությունը եւ կսպասեն վերջիններիս իսպառ մաշվելուն, իսկ եթե այդ զառամյալ անվադողերի հետ մի չար դեպք պատահի, հանկարծակի պայթեն, ապա քաղաքացին ստիպված կլինի դրանք փոխել նորերով ոչ թե Վրաստանում, այլ ՀՀ տարածքում: Երկար ու մանրակրկիտ հաշվարկներով ՊԵԿ-ի աշխատակիցները, փաստորեն, գտել են «հարցին» մասնակի լուծում տալու ելքը. ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ:

Թե ով է անվադողերի ՀՀ ներմուծման հեղինակը, անկեղծ ասած, չգիտեմ: Դատելով անհասկանալի բարձր գներիցՙ այս մենաշնորհը պատկանում է ոչ անհայտ մեկին, եւ հայրենի իշխանությունները, փոխանակ զսպեն այս ներկրողի նկրտումներն ու ապահովելով մրցակցությունՙ իջեցնեն աստղաբաշխական գները, գործում են ճիշտ հակառակ կերպ, ինչպես դա տեղի է ունենում ՊԵԿ-ի պարագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ