RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 935, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑՈՎ ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հեսսենի երկրամասի Բերգշտրասսե շրջանի ղեկավար Մաթթիաս Վիլկեսն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը, որ երկրամասում էր պատասխան այցով, իրազեկում է տեղական «Բյուրշթեդթեր ցայթունգը» հոկտեմբերի 31-ինՙ Ուվե Դիիթրիխի «Քաղաքական մեկուսացման ծանրությունը» վերնագրյալ անդրադարձում: Ապրիլին Վիլկեսը ԳԴՀ-ում ՀՀ պատվո հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերայի ընկերակցությամբ եղել էր Հայաստանում եւ Արցախում, լավ տպավորություն ստացել Ստեփանակերտի համալսարանից, որի գրադարանը գերմաներեն ուսումնական ձեռնարկներով խոստացել էր հարստացնել: Վարչապետ Հարությունյանը թարգմանչի միջոցով ներկայացրել է իր կառավարածՙ միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված երկրի վիճակը: Ներքին խնդիրներին ավելանում է քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը, որի լուծումը միջազգային հանրության պատասխանատվությանն է վստահված:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հիմնվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում: Կառավարությունը հետամուտ է, որ իր վարած հավասարակշիռ քաղաքականությունը լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան, հետեւողականՙ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման հարցում: Երկրի քրիստոնեական դրոշմը, աշխարհում ամենահին քրիստոնեական վանքն այստեղ առանձահատուկ հպարտության զգացումով են համակում: Ապագայի հայացքը թե տնտեսական, թե քաղաքական ասպարեզում դրական, աշխարհի համար բաց հեռանկար ունի, թեպետ պարզորոշ չէ, թե հարեւան Ադրբեջանի հետ հակամարտությունը ինչքան կտեւի: Հայերով բնակեցված ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն անկասկած ծառայելու է տարածաշրջանում կայունության եւ երկարատեւ խաղաղության պահպանմանը: Այդօրինակ հասարակական կառուցվածքներ կերտելու ձգտումը քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, հումանիտար ասպարեզներում արժեքավոր է հատկապես Եվրոպայի հետ համագործակցության զարգացման արդյունքում, գրում է գերմանական լրատուն:

ԼՂՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, Բեռլինում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ