RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013



ԾԱՆՐԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-11-06 19:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 683, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

6 ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ ԵՆ 2 ՏԱՐՈՎ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն 29 ծանրորդների ցանկը, որոնց դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել: Ըստ կանոնակարգի, այդ ծանրորդներին որակազրկում է սպառնում, իսկ նվաճած մեդալները նրանք պարտավոր են վերադարձնել:

Որքան էլ որ ցավալի է, նշված ծանրորդներից 6-ը ներկայացնում են Հայաստանը: Նրանք են Աշոտ Բեգհազյանը, Դավիթ Գասպարյանը, Մարգարիտա Ղազարյանը, Նաիրա Հարությունյանը, Անդրանիկ Կարապետյանն ու Գոռ Մինասյանը, որոնք որակազրկվել են մինչեւ 2015-ը:

Մեր ծանրորդներից 2-ը ստիպված կլինեն վերադարձնել Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճած մեդալները: Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) երկամարտի 340 կգ (160+180) արդյունքով դարձել էր բրոնզե մրցանակակիր: Պոկում վարժությունում նա արժանացել էր արծաթե մեդալի, հրումում բրոնզե մեդալ էր նվաճել:

Գոռ Մինասյանը գերծանրքաշայինների մրցավեճում երկամարտի 403 կգ (183+220) արդյունքով դարձել էր աշխարհի փոխչեմպիոնՙ արծաթե մեդալ նվաճելով նաեւ առանձին վարժություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ