RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 19:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 662, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱԳՈՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ

Նոյեմբերի 8-10-ը Մոսկվայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի «Ազգերի գավաթի» խաղարկությունը: Մրցակարգի համաձայն, մրցաշարին մասնակցելու են մայրցամաքի 6-ական ուժեղագույն հավաքականները, որոնց թվում են նաեւ Հայաստանի ընտրանիները: Մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավեճի կբռնվի Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Բուլղարիայի ընտրանիների հետ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին կմասնակցեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հավաքականները:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհրդի որոշմամբ, Մոսկվայում մեր հավաքականները հանդես կգան երիտասարդական կազմերով: Դա հնարավորություն կտա ստուգելու մեր երիտասարդ ըմբիշների պատրաստվածությունը, տեսնելու նրանց ուժեղ մրցակիցների հետ գոտեմարտերում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը Մոսկվա ուղեւորվող ըմբիշների թվում ընդգրկել է Վոլոդյա Ֆրանգուլյանին (60 կգ), Սերգեյ Հովսեփյանին (66 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (84 կգ), Վիկտոր Կազիշվիլուն (96 կգ) եւ Անդրանիկ Գալստյանին (120 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում կգլխավորի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որը քաջ ծանոթ է իր սաների հնարավորություններին: Նա Մոսկվայում մրցագորգ կուղեկցի Ռուդիկ Մկրտչյանին (55 կգ), Կարեն Ասլանյանին (60 կգ), Արթուր Մկրտչյանին (66 կգ), Էդուարդ Սարգսյանին (74 կգ), Արգիշտի Աբգարյանին (84 կգ), Սարգիս Տոնոյանին (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանին (120 կգ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ