RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013



Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Տեղադրվել է` 2013-11-06 19:22:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 902, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՍԱՐԳԻՍ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ...» ԱՆԳԼԵՐԵՆ

Օգոստոս ամսին ԱՄՆ-ում (Կոլիֆոռնիա, Կոստա-Մեսա) MEZDA PUBLISHERS հրատարակչությունը լույս է ընծայել Սարգիս Հասան-Ջալալյանի «Պատմութիւն Աղուանից աշխարհին» աշխատության անգլերեն թարգմանությունը:

Սարգիս Հասան-Ջալալյանը եղել է Գանձասարի աթոռի վերջին կաթողիկոսը (1794-1815 թթ.), որի առաքելությունը ներառել է Արցախի եւ Գանձասարի տարածքները:

Շարունակելով իր մեծ հորեղբորՙ կաթողիկոս եւ պատմիչ Եսայի Հասան-Ջալալյանի ազգանվեր գործը, Սարգիսն իր պատմությունը սկսում է 1723 թ. եւ հասցնում մինչեւ Ռուսաստանի հաղթանակի օրերը ռուս-պարսկական պատերազմում, որի արդյունքում Արեւելյան Հայաստանըՙ այդ թվում եւ Ղարաբաղը, անջատվեց Պարսկաստանից եւ միացվեց Ռուսական կայսրությանը:

«Պատմության» ձեռագիր բնագրերից մեկը Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում հայտնաբերել է ամերիկացի պրոֆեսոր Ռ. Հ. Հյուսենը 1984 թ., անգլերեն թարգմանությունն իրականացրել է Կարեն Քեթենջյանը:

Աշխատությունը կարեւոր սկզբնաղբյուր է Ղարաբաղի հայության եւ մասնավորապեսՙ մելիքների վերաբերյալ, արտացոլում է Ղարաբաղի մելիքների պայքարն անկախության համար պարսիկների եւ թուրքերի դեմ 18-19-րդ դարերում: Այն ապացուցում է, որ հայերըՙ լինելով Ղարաբաղի բնիկները, բնակվել եւ ինքնիշխան են եղել այնտեղ մինչեւ ռուսների գալը:

Մասնավորապեսՙ այն նոր լույս է սփռում Ավանի եւ մելիք Եգանի գործունեության, մելիքների եւ Ռուսական կայսրության հարաբերությունների վրա: Ներկայացված է մելիքների դաշնագիրը: Այն կարելի է համարել հայկական առաջին սահմանադրությունը, որի մեջ մելիքները ձեւակերպել են դրույթներ ինքնավարության եւ ռուսական կայսրության գերիշխանության ներքո հայոց նոր թագավորության կազմավորման վերաբերյալ:

Նորընծա գիրքը 17-րդն է Հայկական ուսումնասիրությունների շարքի, որի նախորդՙ 14-րդ, 15-րդ եւ 16-րդ գրքերը նույնպես ընդգրկում են Արցախի եւ Գանձասարի պատմությունը:

«Արցախի մելիքների ժառանգներ» հասարակական կազմակերպությունը, որոշակի մասնակցություն ունենալով սույն ձեռնարկում, ողջունում է «Պատմության ...» հրատարակումն անգլերեն, որը հնարավորություն կտա Արցախի մասին նախասկզբնական ճշմարտությունը հասցնել անգլիախոս ընթերցողին, հետազոտողին, ինչպես նաեւ անաչառ սկզբունքներ դավանող դիվանագետներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 06-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ