RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
2020-09-21 16:07:40Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում
2020-09-21 16:06:48Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
2020-09-21 14:37:26Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 933, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Կապանում կայացած հանդիպումը մրցաշարի ամենաարդյունավետ թիմիՙ «Գանձասարի» եւ ամենահուսալի պաշտպանությունն ունեցող «Արարատի» միջեւ: «Գանձասարը» մինչեւ այդ հանդիպումը 6 խաղ շարունակ անպարտելի էր: Արարատցիներն էլ վերջին 8 հանդիպումներում չէին պարտվել ու 5 խաղ շարունակ դարպասն անառիկ էին պահել: Կապանում էլ «Արարատի» դարպասապահ Ստեփան Ղազարյանն ամուր փակի տակ պահեց դարպասը, իսկ ահա նրա խաղընկերներին 67-րդ րոպեին հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը: «Արարատին» անչափ կարեւոր հաղթանակ պարգեւեց Վահե Մարտիրոսյանը:

Ցավոք, հանդիպումից անմիջապես հետո խաղադաշտում 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ քաշքշուկ սկսվեց: Միայն ոստիկանների միջամտությամբ հաջողվեց հանդարտեցնել կրքերը: Ըստ ականատեսների, «Արարատի» սերբ կիսապաշտպան Դարկո Բոնդիչը հայհոյել էր, որին ի պատասխան «Գանձասարի» պաշտպան Հրայր Մկոյանը հրել էր վերջինիս:

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատն» ավելի ամրապնդեց առաջատարի դիրքըՙ 7 միավորով առաջ անցնելով «Փյունիկից»: Վերջինս «Բանանցի» հետ մրցավեճում բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Միկա»-«Ալաշկերտ» մրցախաղը: Այդ խաղում «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարում էր փորձառու մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, նոր մարզչին հաջողվել էր զգալիորեն կարգավորել թիմի խաղը: Համենայնդեպս «Միկային» չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Իսկ ահա «Ալաշկերտը» կարողացավ ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: 78-րդ րոպեին դաշտի տերերը սեփական տուգանային հրապարակում վայր գցեցին Միհրան Մանասյանին: Հենց նա էլ փորձեց իրացնել 11 մ հարվածը, սակայն Արմեն Ֆիշյանը հետ մղեց գնդակը: Բայց Մանասյանն առաջինը հասավ գնդակին եւ 2-րդ հարվածով գրավեց դարպասը: Իսկ ավելացված ժամանակում աչքի ընկավ Արամ Հովսեփյանը, որը մենմենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, կրկնապատկեց հաշիվը: Այսպիսով, Արմեն Գյուլբուդաղյանցը նորամուտն «Ալաշկերտում» նշեց հաղթանակով:

Ընթացիկ մրցաշրջանում անկայուն ելույթներ ունեցող «Շիրակը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Շիրակցիներից 2 գոլերն էլ խփեց Դամե Դիոպը: Խաղավերջում Օրբելի Համբարձումյանը կրճատեց հաշիվը: Վերջինս դարձավ «Ուլիսում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Խաղի օրը նա 17 տարեկան 221 օրական էր:

Մինչեւ առաջնության 12-րդ տուրի հանդիպումների մեկնարկը, վաղը կկայանան ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան 2 հանդիպումները: «Հրազդանում» «Արարատը» կհյուրընկալի «Փյունիկին», որի դաշտում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1: «Ուլիսն» էլ սեփական հարկի տակ կմրցի «Գանձասարի» հետ: Կապանում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ1173115-424
2. Փյունիկ1145221-1517
3. Գանձասար1144323-1516
4. Միկա1136212-1015
5. Շիրակ1143418-1615
6. Բանանց112728-813
7. Ուլիս1123610-179
8. Ալաշկերտ1113713-356

Ռմբարկուները

Արտակ Դաշյան«Գանձասար»7
Նարեկ Բեգլարյան«Գանձասար»6
Սերժ Դեբլե«Շիրակ»6
Միհրան Մանասյան«Ալաշկերտ»6

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ