RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



400 ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐՈՎ

Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 750, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՇԻՐԱԿԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Երեւանում, Հայաստանի պատմության պետական թանգարանում կբացվի «Շիրակը մշակույթի օրրան» հնագիտական ցուցահանդեսը: Նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանի նյութերի հիման վրա երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին Հայոց այս պատմագավառի հնագույն նյութական ու հոգեւոր մշակույթը նեկայացնելն է:

Շիրակի թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանի տեղեկացմամբ, ցուցահանդեսը ժամանակագրական առումով բավական ընդգրկուն է, ներառում է վաղ քարի դարից մինչեւ քրիստոնեություն ընկած ժամանակահատվածը: Մոտ 400 ցուցանմուշների եւ իրերի միջոցով ներկայացվելու են Շիրակի բնակչության տարբեր դարաշրջանների քաղաքակրթության, կենցաղի դրսեւորումները, գեղարվեստական ճաշակը եւ այլն, կյանքի ու հասարակության զարգացման բոլոր կարեւոր շրջանները: Ցուցադրվելու են նաեւ մարզի տարածքում վերջին տարիներին պեղված նյութեր ու իրենց բնույթով եզակի իրեր, մամոնտի կմախքի հատվածներից մինչեւ կենցաղային ու ծիսական օգտագործման անոթներ, կանացի արդուզարդի առարկաներ:

Ըստ կազմակերպիչների, այս ցուցահանդեսը կարեւոր է նրանով, որ Շիրակի հնագույն մշակույթն ամբողջական առումով առաջին անգամն է ներկայացվում մայրաքաղաքում: Նախկինում եղել են այլ, թեմատիկ ցուցահանդեսներ, որոնցից մեկը մի քանի տարի առաջ «Էրեբունի» թանգարանում կազմակերպված «Պաշտամունք եւ կրոն. պահպանված մասունքներ» խորագրով ցուցադրանքն է եղել «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ