RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՅՈՒՔՈՄԸ»` ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 4-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ

Ա. Մ.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշեց «Յուքոմ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար թույլտվություն տրամադրել մինչեւ 2018-ի օգոստոսի 6-ը գործողության ժամկետով: Այսինքն, բացի շուկայում գործող բջջային կապի 3 օպերատորներից («Վիվասել-ՄՏՍ», «Օրանժ Արմենիա» եւ «Արմենտել»), կսկսի գործել նաեւ 4-րդ օպերատորը:

Հանձնաժողովի որոշման վերաբերյալ գործող բջջային կապի օպերատորներից «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելբիտերը լրագրողներին ասել է, որ նոր օպերատորի մուտքը շուկա թույլ տալ իշխանությունների իրավունքն է, բայց դա որոշ առումներով անհասկանալի է: 4-րդ օպերատորը գործելու է 4G ցանցով, որին համապատասխանում են թանկարժեք հեռախոսները, ինչը որոշ առումով ռիսկային է:

«Արմենտելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, ի պատասխան մեր հարցման, 4-րդ օպերատորի մուտքը Հայաստանի «գերհագեցած բջջային կապի շուկա» անսպասելի համարեց: Նա միաժամանակ նշեց, որ «Արմենտելը» հետաքրքրությամբ կսպասի 4-րդ օպերատորի հետագա քայլերին:

Ամենայն հավանականությամբ, սպասողական դիրքորոշում է որդեգրել նաեւ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություն «Վիվասել-ՄՏՍ»-ն, քանի որ երեկ որեւէ մեկնաբանությամբ նա հանդես չեկավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ