RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013



Տեղադրվել է` 2013-11-04 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 839, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԴԵՂԵՐ ՀԱՆՎԵԼ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում դադարեցվել է մի շարք դեղագործական ընկերությունների արտադրած դեղերի շրջանառությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնավորապես, նախարարի` 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության « Միկոզորալ դեղահատեր 200մգ N30&raq uo»: Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության « Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության « Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն եւ Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության « Նիզորալ դեղահատեր 200մգ N10 եւ N30» դեղերի գրանցումը:

Նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում եւ սկսվել է հետհավաքման գործընթացը: Որոշման համար հիմք են ծառայել միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն եւ ԱՄՆ դեղերի եւ սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը եւ այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձեւերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման եւ վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #190, 05-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ