RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 779, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Ճամբարակում կայացել է վերանորոգված Բորյան եղբայրների անվան թանգարանի եւ մշակութային կենտրոնի բացումը, որին ներկա էին «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչները, Ճամբարակի քաղաքապետը եւ բնակիչները:

Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Ճամբարակի թանգարան եւ մշակութային կենտրոն» ծրագիրը մեկնարկել է 2013 մայիսի 15-ինՙ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի միջեւ համագործակցության շրջանակում: Այն նպատակ ունի վերականգնել Ճամբարակի թանգարանը եւ գրադարանըՙ վերածելով այն համայնքային եւ մշակութային կենտրոնի, ինչպես նաեւ հիմնել արհեստների եւ արվեստների խմբակներ (գորգագործության եւ փայտամշակման) երեխաների եւ դեռահասների համար:

Ճամբարակ քաղաքի մշակութային կենտրոնը եւ Բորյան եղբայրների անվան թանգարանը, որը կառուցվել է 70-ականներին, վաղուց գտնվում էին խարխլված վիճակում: Թանգարանի վերականգնումը կօգնի պահպանել մշակութային ժառանգությունը եւ համայնքի երեխաների համար կրթության եւ ժամանցի հնարավորություն կստեղծի: Ճամբարակի եւ հարակից գյուղերի 1500 երեխաների համար այն նաեւ հնարավորություն կընձեռի անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելՙ հետագայում աշխատանք գտնելու համար:

Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 22,287,600 դրամ, որից 12,300,000 դրամը տրամադրել է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, իսկ 9,987,600 դրամըՙ Վորլդ Վիժն Հայաստանը:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ.-ի հունիսին, որի հիմնադիրն է «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ գերմանական ընկերությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ