RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 959, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄՆ ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

Ի. Պ.

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների առումով որոշակիորեն սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները: Թուրքիան փորձում է ավելի խորացնել իր ինքնուրույն խաղը Մերձավոր Արեւելքում, ինչը գնալով ավելի շատ դժգոհություններ է առաջացնում Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան, փաստորեն, աջակցում է «Ալ Ղաիդային», որպեսզի վերջինս Սիրիան դարձնի իր գործունեության հիմնական կենտրոնը: Սակայն Միացյալ Նահանգները մտահոգված է, որ դա կարող է ուղղվել Արեւմուտքի դեմ: Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման պատճառներից մեկն էլ եղավ Թուրքիայի որոշումը հակաօդային պաշտպանության համակարգերը Չինաստանից գնելու վերաբերյալ: Այս որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիան հրաժարվում է նման սպառազինություն գնել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից:

Անդրադառնալով նաեւ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցին` բանախոսն ասաց, որ ներկայումս դա անիրատեսական է. «Դա Թուրքիայի խաղի մի մասն է, որը պայմանավորված է ԱՄՆ-ի ու Եվրոմիության հետ հակասություններով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ