RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 954, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԻ 1500 ՆՈՐ ՏՈՒՆ

Իսրայելի իշխանությունները համաձայնեցրել են Արեւելյան Երուսաղեմում 1500 նոր տուն կառուցելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի բանակային ռադիոյի տվյալները:

Վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ ներքգործնախարար Գեդեոն Սաարը հավանություն են տվել Արեւելյան Երուսաղեմի Ռամաթ-Շլոմո հրեական ավանում նոր տների կառուցման ծրագրին:

Նոր շինարարություն սկսելու վերաբերյալ հայտարարությունն արվել է այն բանից մի քանի ժամ հետո, երբ Իսրայելում ազատ են արձակվել 26 պաղեստինցի կալանավորներ:

Իսրայելական բանտերից պաղեստինցի կալանավորների արձակումը համաձայնեցված էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միջոցառումների շրջանակներում: Նախատեսված է 4 խմբերով ազատ արձակել ընդհանուր առմամբ 104 պաղեստինցիների: 26 հոգանոց առաջին խումբն ազատ էր արձակվել օգոստոսին:

Պաղեստինա-իսրայելական բանակցությունները երեք տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ի միջնորդությամբ վերսկսվեցին 2013-ի հուլիսին: Դրանց ֆոնի վրա օգոստոսին Իսրայելի իշխանությունները հավանություն տվեցին վիճելի տարածքներում, այսպես կոչված «կանաչ գծից» դուրս մոտ 2500 նոր տների շինարարության ծրագրին: Այդ որոշումն արժանացավ պաղեստինյան վարչակազմի քննադատությանը, որը հայտարարեց, թե նման քայլերը կարող են խոչընդոտել բանակցությունների ընթացքին:

ՄԱԿ-ը Այսրհորդանանում հրեական բնակավայրերով զբաղեցված տարածքները համարում է Իսրայելի օկուպացրած տարածքներ: Այն նոր շենքերի կառուցումը քանիցս հարուցել է միջազգային ընկերակցության քննադատությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ