RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 680, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ 20 ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ

Երեկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջեւ անցկացված առաջին խաղարկության hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակՙ ստանալու իրենց նվերները: Նվերները հանձնեց ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների այն բաժանորդների համար, որոնք հոկտեմբերի 24-ի դրությամբ (խաղարկության անցկացման օրը) հանդիսացել են վերը նշված սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդ: Խաղարկությանը ներկա են եղել լրագրողներ: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիր:

Նախաձեռնության համաձայն, հոկտեմբերին անցկացված խաղարկությունից բացի, խաղարկություններ են կազմակերպվելու նաեւ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներինՙ յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ շուտ: Ընդհանուր առմամբՙ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:

«Անձնական», «Խոսում է քաղաքը» եւ «Խոսում է քաղաքը 2» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանի համար սահմանված սակագների: «Հատուկ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *312# հրահանգը: «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է միայն մեկ «Հատուկ» փաթեթ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ