RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 997, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Մ. Խ.

ՀՅԴ-ն Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով երեկ երթ էր կազմակերպել, որը սկիզբ առավ «Ազատության» հրապարակից, ապա հանգրվանեց նախագահի նստավայրի մոտ: Երթը գլխավորում էին մի շարք ղեկավար դաշնակցականներ, այդ թվում` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Երթի մասնակիցները նախագահական նստավայրում նամակ փոխանցեցին` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու համար: Նամակում ասվում է, որ Պռոշյանի գյուղապետի սպանությունից հետո անցել է 7 ամիս, սակայն ոճիրը դեռ չի բացահայտվել, ու հայտնվում է մտահոգության այն մասին, որ այդքան երկար ժամանակում ամբողջական եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել: Ներկայացվում է նախկինում եւս Պռոշյանում ընտրությունների հետ պատճառահետեւանքային կապով կապված այլ հանցագործությունների չբացահայտումը, որոնք կատարող ուժեր, ըստ նամակի, այսօր խոչընդոտում են սպանության բացահայտումը. «Պարոն նախագահ, պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական եւ բազմակողմանի քննություն: Վստահ ենք` նախորդ հանցագործությունների, հատկապես` 2010թ. մահափորձի բացահայտումը կհանգեցնի նաեւ «Մարտական խաչի» շքանշանակիր Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ սա մեր պետության պատվի խնդիրն է», ասված է նամակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ