RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 704, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԱՍՏԱՆԸ 37-ՐԴՆ Է Doing Business-Ի ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առաջընթա՞ց է դա, թե՞ հետընթաց

Համաշխարհային բանկի «Գործարարության զբաղվելը» (Doing Business 2014) զեկույցի համաձայն, Հայաստանն այս անգամ 189 երկրների մեջ հայտնվել է 37-րդ տեղում` Բելգիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Այս ցուցանիշը երեկ լրագրողներին ներկայացնելով, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, որ ՀԲ Doing Business-ի խումբը տարվա ընթացքում վերագնահատում է ցուցանիշները, հաշվի առնելով երկրների քանակը եւ բարեփոխումների արդյունքները: Ըստ այդմ, ինչպե՞ս է փոխվել Հայաստանի դիրքը:

Անցյալ տարվա համեմատ Doing Business-ում ավելացել են 4 երկրներ: Բացի դրանից, անցյալ տարվա ընթացքում մեր երկիրը հետընթաց է արձանագրել 2 ցուցանիշով` շինթույլտվությունների տրամադրման ժամկետները երկարացել են 7 օրով եւ էլեկտրաէներգիայի մատակարարմանը միանալունը` 3 օրով եւ ավելացել է նաեւ ծախսը: Կարինե Մինասյանի այս խնդիրները կապված են ոչ թե օրենսդրության, այլ վարչարարության հետ: Այսինքն, չեն կատարվում այն բարեփոխումները, որոնց վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են կատարվել: Հայաստանի ցուցանիշները վատացել են նաեւ սնանկության ճանաչման եւ պայմանագրերի կիրառման մասով: Այս ամենը նկատի ունենալով, 2013-ին Համաշխարհային բանկի Doing Business-ի խումբը Հայաստանի համար հրապարակված 32-րդ տեղը փոխել էր եւ վերագնահատման արդյունքում 40-րդն էր դարձրել:

Ինչ վերաբերում է արդեն Doing Business 2014-ում 3 տեղով առաջընթացին եւ 37-րդ տեղը զբաղեցնելուն, ապա դա պայմանավորված է եղել բիզնեսի գրանցման ոլորտում կատարված առաջընթացով, որտեղ 17 հազար դրամ վճարը վերացել է, գույքահարկի եւ հողի հարկի հարկային հաշվետվություների քանակի կրճատմամբ եւ տրանսպորտային միջոցների համար գանձվող վճարի վերացմամբ: Կարինե Մինասյանն ընդգծեց, որ որքան առաջընթաց ենք արձանագրում, այնքան դժվարանում է առաջ շարժվելը, այդ պատճառով եկող տարվա համար «առաջարկելու ենք բարեփոխումների ավելի հավակնոտ ծրագիր»:

Հայաստանի Doing Business-ում 37-րդ տեղը ցուցանիշը լավագույնն է ԱՊՀ երկրների մեջ: Մեր երկրին հաջորդում են Ղազախստանը` 50-րդ տեղ, Բելառուսը` 63-րդ տեղ, Ղրղզստանը` 68-րդ տեղ, Ադրբեջանը` 70-րդ տեղ, Մոլդովան` 78-րդ տեղ, Ռուսաստանի Դաշնությունը` 92-րդ տեղ, Ուկրաինան` 112-րդ տեղ, Տաջիկստանը` 143-րդ տեղ, Ուզբեկստանը` 146-րդ տեղ: Այդուհանդերձ, մեր տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է Վրաստանից հետո, որն առաջադիմել է 1 տեղով եւ այժմ Doing Business-ի ցուցանիշով աշխարհում 8-րդն է: Թուրքիան 69-րդն է, Իրանը` 152-րդը: Էկոնոմիկայի փոխնախարարը փաստեց, որ Հայաստանն իր ցուցանիշով գտնվում է առաջին 20 տոկոս երկրների մեջ:

Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ հարցին պատասխանելով, Կարինե Մինասյանը դրական համարեց այն փաստը, որ Doing Business-ի ցուցանիշով, այդ երկրների անդամների մեջ, մեր երկիրն ունի լավագույն արդյունքը: «Դա լրացուցիչ փաստարկ է, որ դառնանք ՄՄ անդամ, դա մեր առավելությունն է», ասաց փոխնախարարը, ավելացնելով, որ միության անդամ այլ երկրները կարող են վերցնել մեր փորձը: Միաժամանակ, նա նշեց, որ կան առանձին ցուցանիշներ, որտեղ Հայաստանը ցածր դիրքեր ունի: Օրինակ` մաքսային առեւտրի կամ հարկային ստուգումների ցուցիչները, որի գծով Մաքսային միության անդամ երկրներ կան, որոնք ավելի լավ դիրքերում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ