RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1030, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՋԵԿ ՍԹՐՈ. «ՀՐԵԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆ ԵՆ»

Պ. Ք.

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեկ Սթրոն հրեական փողերը գլխավոր խոչընդոտն է համարում մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին: Այդ մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը:

Սթրոն, որը ներկայումս բրիտանական խորհրդարանի պատգամավոր է, հայտարարել է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբիի տրամադրության տակ գտնվող «անսահմանափակ» ֆինանսական ռեսուրսները օգտագործվում են Մերձավոր Արեւելքում ամերիկացիների քաղաքականության վերահսկման նպատակով:

Թերթի տվյալներով, Սթրոն այդ մտքերն արտահայտել է խորհրդարանական բանավեճերի ժամանակ: Դրանք հասարակայնության տեսադաշտում հայտնվել են Քնեսեթի պատգամավոր Էյնաթ Վիլֆի ջանքերով, որը Լոնդոնում ներկա էր եղել բրիտանացի գործընկերների նիստին: Հրեա կին պատգամավորը առաջինն է հրապարակել բրիտանացի նախկին նախարարի խոսքերը:

Միջադեպի մասին պատմելովՙ Վիլֆը հեգնանքով նշել է. «Ըստ երեւույթին, Սթրոն անտեսեց ԶԼՄ-ների նկատմամբ հրեաների վերահսկողությունը հիշեցնելու հնարավորությունը»:

Նախկին նախարարը հայտարարել է, որ իր քաղաքական կարիերան ավարտելու է 2015-ին, երբ Մեծ Բրիտանիայում կանցկացվեն հերթական համընդհանուր ընտրությունները: Սթրոն բրիտանական խորհրդարանում աշխատել է 1979 թվականից: Թոնի Բլերի վարչապետության տարիներին նա զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, իսկ Գորդոն Բրաունի օրոք աշխատել է որպես արդարադատության նախարար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ