RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1074, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՆԵՎԻ՞, ԹԵ՞ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ժնեւը ցանկություն ունի կանգնեցնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրվածՙ վեճերի առիթ դարձած հուշահամալիրը ՄԱԿ-ին մերձակա Արիանա թանգարանին հարող այգում, ծանուցում է շվեյցարական «Բլիք» լրատուն: Հոկտեմբերի 28 թվագրված հաղորդագրությունից իրազեկ ենք դառնում, որ ի հեճուկս ցանկության, շինարարությունը դեռ չի սկսվել, քանի որ դրա համար արտոնություն դեռեւս չկա: Նախագիծը թուրքերի զայրույթն ու ընդվզումն էր գրգռել: 2005-ին Ժնեւի քաղխորհուրդը 1915-ի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն է ճանաչել եւ 2008-ին հավանության արժանացրել հուշահամալիրի ճարտարապետական նախագիծըՙ1920-ականների ոճով 9 լապտերներ, որոնցից լամպերի փոխարեն պողպատե արցունքներ են կախված: «15 տարբեր վայրերից ընտրվել է Արիանա թանգարանին հարող զբոսայգին: Հիմա գնդակը Ժնեւի կանտոնի դաշտում է, շինարարության արտոնումը նրանք պիտի որոշեն», sda լրատվական գործակալությանը հաղորդել է Ժնեւ քաղաքի տեղեկատվության պատասխանատուն:

Հուշահամալիրի մասին «Ազգը» ժամանակին տեղեկացրել է: Միջազգային մրցույթում հաղթող էր ճանաչվել ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանի «Հիշողության լապտերներ» նախագիծը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ