ՆԱՄԱԿԱՆԻՇՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար եւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի վրա պատկերված է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար եւ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` Երեւան քաղաքի եւ Արարատ լեռան խորապատկերին: Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913թ. նոյեմբերի 25-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում: 1966-74թթ. զբաղեցրել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, 1952-1966թթ. եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ: Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական եւ մշակութային առաջընթացում: Մահացել է 1990թ. դեկտեմբերի 1-ին: Դիզայներՙ Դավիթ Դովլաթյան Տպաքանակըՙ 40 000 Տպարանըՙ Cartor, Ֆրանսիա |