RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 961, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Ան. Հ., Գերմանիա

ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումը Գերմանիայում մի փոքր ուշ է նշվելՙ սեպտեմբերի 22-ին ԳԴՀ զբաղված էր Բունդեսթագի, որոշ երկրամասերումՙ նաեւ տեղական ընտրություններով: Ինչպես իրազեկ ենք դառնում Հեսսենի երկրամասի մարզային «Բյուրշթեդթեր ցայթունգի» հոկտեմբերի 19-ի համարից, Բերգշտրասսե մարզում այն նշվել է հոկտեմբերի 18-ին ՀՀ պատվո հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերայի ջանքերով: «Ազգ»-ում ժամանակին իրազեկել ենք, որ ԳԴՀ-ում ՀՀ-ն այժմ երկրորդ պատվո հյուպատոսն ունիՙ հեփփենհայմցի գործարար դոկտոր Ֆերան 2012-ի հոկտեմբերից Մայնի Ֆրանկֆուրտում ՀՀ պատվո հյուպատոսի պարտականություններն է կատարում: Անկախության տոնի առթիվ կազմակերպված հանդիսությանը պաշտոնապես Հայաստանը ներկայացրել եւ ելույթ է ունեցել է ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որն իր երկրի քաղաքական շահերը նաեւ եվրոպական խորհրդարանում է պաշտպանում, գրում է թերթը: (Բեռլինում ՀՀ դեսպանի տեղը թափուր է Արմեն Մարտիրոսյանի սեպտեմբերի վերջին Երեւան վերադարձից հետո, ԶԼՄ-ները հաղորդում են այդ պաշտոնում Վահան Հովհաննիսյանի նշանակման մասին - Ան. Հ.): Ըստ գերմանական լրատուի, Հովհաննիսյանն անդրադարձել է իր երկրի հուզիչ պատմությանը, համերգային մասում ելույթ է ունեցել հեփփենհայմցի վիրտուոզ երգեհոնահար Ֆրանց Լամբերթը, իսկ ԳԴՀ-ում Վրաստանի դեսպան Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը տոնահանդեսի առթիվ հավաքված հանրությանը Հայաստանի մասին սեփական տպավորություններն է փոխանցել: Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Մաթթիաս Վիլկեսը, որ առիթ է ունեցել դոկ. Ֆերայի ընկերակցությամբ լինել Հայաստանում, իր եզրափակիչ խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, հատկապես շեշտելով, թե թուրքական իշխանությունները պատահածը դեռ չեն վերանայել, եւ ինքն իր լիազորությունների սահմաններում սատարելու է Հայաստանին: Գերմանական լրատուն փոխանցում է նաեւ, թե «առաջիկա շաբաթ Հեփփենհայմում սպասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ելույթը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ