RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 882, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ա. Մ.

Էկոնոմիկայի նախարարությունում երեկ տեղի ունեցավ ֆրանսահայ գործարարների եւ ներդնողների համաժողովը, որին մասնակցում էին 40 ֆրանսահայ եւ 50 հայաստանյան գործարարներ: Այն կազմակերպել էին սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը (CCIFA) եւ Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումը (FEDA):

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, եւ ֆրանսիական կապիտալի ակտիվացումը Հայաստանում լայն հեռանկարներ ունի: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը փաստեց, որ Երեւանի եւ Մարսելի համագործակցությունը նշանակալի արդյունքների է հասել, եւ ֆրանսահայ գործարարների ու ներդնողների ներկայությունը համաժողովին նման համագործակցության բարձր մակարդակի վառ վկայությունն է: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը կարեւորեց համաժողովի կազմակերպումը, ինչը հայ-ֆրանսիական հարաբերությունները տնտեսական դաշտում առավել խթանելու միտում ունի: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն տեղեկացրեց, որ Ֆրանսիան Հայաստանում արեւմտյան առաջատար ներդնողն է: Նա կոչ արեց ֆրանսիական ձեռնարկություններին ներդրումներ անել Հայաստանում, որտեղ դրա համար կան նպաստավոր պայմաններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ